ՀԱՅ, ով ԽՍՀՄ ամենախոշոր դիվանագետն էր ու ԼԵՆԻՆԻ աջ ձեռքը. ՆԱ դարձավ խորհրդային բռնաճնշումների հերթական զոհը

Լևոն Միքայելի Կարախանy (Կարախանյան) բոլշևիկյան հեղափոխական գործիչ է, ԽՍՀՄ ամենախոշոր դիվանագետը, ԽՄԿԿ անդամ, ով դարձավ խորհրդային բռնաճնշումների հերթական զոհը: 1910-1915 թվականներին սովորել և ավարտել է Պետրոգրադի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Հեղափոխական գործունեության համար ձերբակալվել է և աքսորվել Տոմսկ (1915 թ.)։

Փետրվարյան հեղափոխությունից (1917 թ.) հետո ակտիվորեն մասնակցել է խորհրդների կազմակերպմանը Իրկուտսկում։ Հոկտեմբերյան հեղափոխության օրերին եղել է Պետրոգրադի ռազմահեղափոխական կոմիտեի անդամ։ 1917 թվականից անցել է դիվանագիտական ծառայության։ 1917 թվականի նոյեմբերին և 1918 թվականի սկզբին Բրեստ-Լիտովսկում Գերմանիայի հետ բանակցությունների ժամանակ խորհրդային պատվիրակության քարտուղարն էր։

1918 թվականի մարտից՝ Արտաքին գործերի ժողկոմի տեղակալ, ղեկավարում էր արևելյան քաղաքականությունը։ Խորհրդային կառավարության հանձնարարությամբ բանակցություններ է վարել Պարսկաստանի, Աֆղանստանի, Բուխարայի ու Ւփվայի հետ և կնքել դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու պայմանագրեր։

1918 թվականի հոկտեմբերի 18, Լենինի հետ ստորագրել է ժողկոմխորհի դեկրետը հյուպատոսություններ հիմնելու մասին, ինչպես նաև ՌՍՖՍՀ և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ու խորհրդային Ռուսաստանից դիվանագիտական առաքելություն Հայաստան ուղարկելու վերաբերյալ փաստաթղթերը։

1919 թվականին մասնակցել է Կոմինտերնի I կոնգրեսի կազմակերպմանը, ընտրվել նրա գործադիր կոմիտեի անդամ։ 1921 թվականին նշանակվել է ՌՍՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Լեհաստանու, 1923-1927 թվականներին՝ Չինաստանում։ 1927-1934 թվականներին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի ժողկոմի տեղակալ, 1934-1937 թվականներին՝ ԽՍՀՄ դեսպան Թուրքիայում։

Քանիցս ընտրվել է ԽՍՀՄ ԿԳԿ-ի անդամ, ինչպես նաև ԽՄԿԿ 15-րդ, 16-րդ, 17-րդ համագումարների պատգամավոր։

nurblog

(Visited 683 times, 1 visits today)