Իշխան Սաղաթելյանը ներողություն խնդրեց

Ես ներողություն եմ խնդրում վերջին չորս տարվա համար, որովհետև մենք՝ որպես ընդդիմություն, չենք կարողացել կանխել այդ ամեն ինչը: Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

«Մենք 2020 թվականի մայիսից շատ ակտիվ քաղաքական պրոցես ենք սկսել այս իշխանություններին հեռացնելու համար:

Եթե հիշում եք 2020 թվականի սեպտեմբերին հայտարարեցինք հոկտեմբերի 8-ին մեծ հանրահավաք անելու և այս իշխանություններին հեռացնելու գործընթացի մասին: Այսինքն մենք պատասխանատվություն ունենք այս ամեն ինչի համար և երբեք դրանից չենք խուսափել:

Իսկ ինչ վերաբերվում է նախկիններին, Դաշնակցությունից էլ ո՞վ կա: Այսինքն այս իմաստով մենք հպարտ ենք մեր անցած ճանապարհով»,- ասաց նա:

(Visited 181 times, 1 visits today)