Որոշեցի անցնել գերեզմանների միջով, որ կրճատեմ ճանապարհս…որտեղից իմանայի, որ նման բան կլինի…

Դեպքը եղել է անցյալ ձմռանը: Վաղ առավոտյան գնում էի աշխատանքի, դեռ մութ էր, իսկ ես էլ ուշանում էի: Որոշեցի կրճատել ճանապարհս և անցնել գերեզմանների միջով: Այդպես 15 րոպե շուտ եմ հասնում:

Ձեռքս հանում եմ գրպանիցս, բանալին կախվում է ձեռնոցիցս և ընկնում ձնակույտի մեջ: Ուղիղ գերեզմանաքարի վրա:Ապշած կանգնած էի: Կյանքումս ամենից քիչ ուզում էի փորփրել այնտեղ:

Բայց գլխումս միայն մի միտք կար. եթե չվերցնեմ բանալին, երեկոյան տան դուռը չեմ կարողանա բացել և կմնամ դրսում: Կքանստեցի և սկսեցի փնտրել՝ ձեռքերով ձյունը մի կողմ տանելով: Ամբողջ ընթացքում քթիս տակ մրթմրթում էի.

-Տուն չեմ կարողանում մտնել…

Քիչ այն կողմ մի տղամարդ էր անցնում, տեսնելով ինձ՝ արագացրեց քայլերը: Միայն հետո հասկացա, թե ինչ էի խոսում և սկսեցի բարձր հռհռալ: Իսկ այն տղամարդը երևի էլ երբեք գերեզմանների միջով չանցնի:

(Visited 285 times, 1 visits today)