Ժոզե Մոուրինյոն խոսել է «Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ հարաբերությունների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է «Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ հարաբերությունների մասին։ Այդ մասին գրում է Sports.ru-ն։

«Միասին մենք երեք տիտղոս ենք նվաճել «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ցավոք, դրանք «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին գավաթներն են: Ես ասում եմ «ցավոք», քանի որ ինձ իսկապես շատ է դուր գալիս ակումբը և մաղթում եմ նրանց ամենայն բարիք:

Մենք միասին երեք տիտղոս նվաճեցինք, այնպես որ ամեն ինչ լավ անցավ: Երկրորդ մրցաշրջանում ամեն ինչ մի փոքր այլ էր»,- ասել է «Ռոմայի» մարզիչը Sky Sports-ին։

Նա նշել է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» մարդիկ վատատես էին և ասում էին, որ Մխիթարյանն իր հետ շանս չի ունենա։

«Նրանք ասում էին, որ նա այն մարդկանցից է, ում համար եթե ինչ-որ բան այնպես չընթանա, այլևս երբեք լավ չի լինի։ Ես հակառակն եմ ապացուցել։ Մենք շատ ազնիվ էինք միմյանց հետ»,- ասել է Մոուրինյոն։

Մխիթարյանի գործող պայմանագիրը «Ռոմա»-ի հետ ավարտվում է 2022 թվականի հունիսին։ Նա «Ռոմայում» հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերից։
Այս մրցաշրջանում Մխիթարյանը թիմի կազմում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

(Visited 135 times, 1 visits today)