Այսօր մտա հարևանուհուս տուն և հասկացա, թե ինչու է ամուսինը ուզում բաժանվել նրանից… նման բան ես չէի տեսել…

Մեր հարկում՝ կողքի բնակարանում, երիտասարդ ընտանիք է ապրում: Երեխաներ դեռ չունեն: Բայց գիտեմ, որ շնիկ ունեն, և ձայնն եմ լսում, և հաճախ տեսնում եմ բակում:

Մի օր երեկոյան թակում են մեր դուռը: Տեսնում եմ, որ հարևանուհին է, իր տուն էր կանչում՝ սուրճ խմելու: Անկեղծ ասած զարմացա, քանի որ սովորաբար մենք շփվում ենք կամ բակում, կամ իրար տուն ենք գնում միայն այն ժամանակ, երբ ինչ-որ բան է պետք:

Արմինեն ասաց, որ խոսելու բան ունի ինձ հետ: Մի խոսքով, գնացի:

Մտնում են ներս, տեսնում եմ, որ տանը մենակ է: Մի անգամից զգացի, որ ինչ-որ տհաճ հոտ է գալիս: Թե շնից էր, թե աղբը վաղուց չէին գցել, չգիտեմ: Բնականաբար, ձևացրեցի, իբր ամեն ինչ նորմալ է:

Արմինեն ասաց, որ գնամ հյուրասենյակ, մինչ ինքը սուրճ կբերի: Գնացի, նստեցի բազմոցին, նայեցի շուրջս և սարսափեցի: Տանն այնքան կեղտոտ էր.

գորգին փշուրներ էին, բազմոցի փայտե բռնակները փոշու մեջ կորած, սեղանին մի քանի կեղտոտ բաժակ կար, չիպսերի և թխվածքաբլիթների դատարկ տոպրակներ, պատուհանագոգին լիքը մոխրամաններ, ինչից էլ ահավոր հոտ էր գալիս: Չնայած նրան, որ տունը լավ վերանորոգված է, այն նմանվել է խոզանոցի:

Հանկարծ հարևանուհիս խոհանոցից ձայն տվեց, որ այնտեղ նստենք: Ես արդեն այնքան էլ չէի ուզում սուրճ խմել: Մինչև հասնում էի նրա մոտ, ինչ-որ կպչուն բանի վրա կանգնեցի: Խոհանոցում ավելի վատ վիճակ էր. մինչև առաստաղ կեղտոտ ամաններ էին հավաքված, բայց ինձ էլ ոչինչ չէր զարմացնում:

Նստեցինք սեղանի մոտ, որը, բարեբախտաբար, նա մաքրել էր և սկսեց խոսել:

Պատմեց, որ ամուսինն ուզում է բաժանվել, ամեն ինչից դժգոհ է, մինչև ուշ ժամ տուն չի գալիս: Ասաց, որ այսօր նորից վիճել են, և ամուսինն ասել է, որ ուրիշ տեղ է գիշերելու:

Մոտ կես ժամ լսեցի նրան, մի երկու խորհուրդ տվեցի և եկա տուն: Դեռ երկար էի մտածում նրա մասին: Վատ աղջիկ չէ, գեղեցիկ է, բայց նման պայմաններում ո՞ր տղամարդը կցանկանա ապրել:

Երևի Արմինեն այն մարդկանցից է, ովքեր սովոր են այդ ամենին դեռ մանկուց, և նրա համար արտասովոր ոչինչ չկա: Չգիտեմ, համենայն դեպս իմ գլխում չի տեղավորվում, թե ինչպես կարելի է 3 օր չլվանալ ափսեներ կամ աղբ չգցել: Գուցե ե՞ս եմ սխալ:

(Visited 89 times, 1 visits today)