ԱՄՆ ազգային հետախուզությունը հրապարակել է Պուտինի ծրագրերը

ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ավրիլ Հեյնսը խոսել է Ուկրաինայում պատերազմի հեռանկարների և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անելիքների մասին՝ հիմնվելով ԱՄՆ հետախուզական գործակալությունների ստացած տեղեկատվության վրա, հայտնում է BBC-ն։ Հիմնական եզրահանգումները հետեւյալն են.

Պուտինը միջուկային զենք կօգտագործի միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը բախվի էկզիստենցիալ սպառնալիքի

Պուտինը «հավանաբար» ռազմական դրություն կմտցնի Ռուսաստանում՝ պատերազմական ջանքերն ուժեղացնելու համար

Պուտինը ծրագրում է երկար պատերազմ՝ հույսը դնելով այն բանի վրա, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան կկորցնեն իրենց վճռականությունը

Պուտինը պատրաստ է պատերազմը Դոնբասից տեղափոխել Մերձդնեստր

(Visited 165 times, 2 visits today)