Նա ասում է, որ Ջանիբեկյանը բոլորի համար լիարժեք հայր է եղել, իրենք էլ… Ջանիբեկյանի արմատների պատմությունը

Կարեն Ջանիբեկյանը 4 ամուսնությունից 6 երեխա է ունեցել՝ հինգ տղա ու մեկ աղջիկ։ Նրա մասին պատմում է որդին՝ Գուրգենը։ Նա ասում է, որ Ջանիբեկյանը բոլորի համար լիարժեք հայր է եղել, իրենք էլ երեխաներով միշտ մտերիմ են եղել:

«Պապս իր հորն է պաշտել, հայրս՝ իր, մենք էլ՝ մեր հորը։ Շատ լավ հայր էր, ընկեր է եղել առաջին հերթին, թեթև, ոչինչ չէր ծանրացնում, մեր ընկերների հետ կարող էր նստել, ուտել-խմել, չկար թեմա, որ քաշվեինք, չխոսեինք իր հետ»։

Իգդիրցի ընտանիքի պատմությունը սկսվում է տեր Խաչատուր քահանայից՝ 1600-ականներից: Քահանայի անունով էլ ընտանիքը Տեր-Խաչատրյան ազգանունն է վերցրել:

Մոտ երեք հարյուր տարի անց Գուրգեն Տեր-Խաչատրյանը որոշեց հոր՝ Ջանիբեկի պատվին փոխել ազգանունն ու Ջանիբեկյան գրվել՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գուրգեն Ջանիբեկյան: Լուսինե Ղարիբյանի հոդվածից։

nurblog

(Visited 313 times, 1 visits today)