Շատ համեղ լոլիկներ՝ առանց քացախի օգտագործման

Այս լոլիկներն իսկպաես անմահական են ստացվում…
Անհրաժեշտ բաղադրիչներ՝ 3լ բանկայի համար

 

լոլիկ, որքան կտեղավորվի բանկայի մեջ
սամիթի չորացրած ծաղիկներ
սխտոր՝ 1 պճեղ
դափնետերև
1/4 քաղցր պղպեղ
մեխակ՝ 2-3 հատիկ
հատիկավոր սև պղպեղ՝ 2-3 հատիկ
չիլի պղպեղ, փոքր կտոր
շաքարավազ՝ 1 բաժակ
աղ՝ 1ճ.գ.
կիտրոնաթթու՝ 1ճ.գ.
Պատրաստման եղանակ.

Լոլիկը լվանում ենք և ծակծկում չոփիկով:

Բանկայի մեջ սկզբում դնում ենք սամիթը, մեխակը, հատիկավոր պղպեղը, չիլին, դափնետերևը և բուլղարական պղպեղը:
Հետո լոլիկի հերթն է:

Բանկայի մեջ լցնում ենք եռման ջուր և թողնում այնքան ժամանակ, մինչ ջուրը կսառի: Ջուրը դատարկում ենք, ավելացնում կտրած սխտորի պճեղը:

Լցնում ենք աղը, շաքարավազը և կիտրոնաթթուն: Կրկին եռման ջուր ենք լցնում և փակում:

Բանկան շուռ ենք տալիս, փաթաթում տաք ծածկոցով և թողնում այդպես՝ մինչ բանկաների լիարժեք սառելը:

 

Բարի ախորժակ…

(Visited 32 times, 1 visits today)