Նա լվանում էր դեմքը քացախով,ամեն օր..Ահա թէ ինչ տեղի ունեցավ 5 օր անց..

Նա լվանում էր դեմքը քացախով,ամեն օր..Ահա թէ ինչ տեղի ունեցավ 5 օր անց..

Նախ՝ քացախի մասին
Գիտեի՞ր, որ խնձորի քացախը, որը կարելի է գտնել գրեթե բոլորի խոհանոցներում, իր հիմնական օգտագործումից բացի, բազմաթիվ այլ օգտակար հատկություններ ունի: Ահա դրանցից 14-ը:

1 Փայլուն մազեր ստանալու համար
Մազերի բնական փայլ ստանալու համար մազերը լվանալուց հետո օգտագործեք խնձորի քացախ: Մեկ ճաշի գդալ քացախը անհրաժեշտ է ավելացնել մեկ բաժակ գոլ կամ տաք ջրին ու լվանալուց հետո վերջում դրանով ցողել մազերը:

Հոտի համար մի անհանգստացեք. այն չի մնա ձեր մազերին:

2 Մազերի թեփի դեմ պայքարելու համար
Խնձորի քացախը բալանսավորում է ջրածնային ցուցիչը (pH), ինչն իր հերթին օգնում է պայքարել թեփի դեմ: Հավասար քանակությամբ տաք կամ գոլ ջուրը խառնեք քացախի հետ ու դրանով մերսեք գլխամաշկը, սպասեք 15-20 րոպե՝ մինչև այն ջրով լվանալը:

3 Դեմքի մաշկը մաքրելու համար
Խնձորի քացախը բնական հակասեպտիկ ու հակաբակտերիալ հատկություններ ունի: Այն նաև օգնում է բալանսավորել մաշկի ջրածնային ցուցիչը:

Խառնեք մեկ ճաշի գդալ քացախը երկու ճաշի գդալ ջրի հետ: Այնուհետև բամբակի օգնությամբ ստացված հեղուկով մաքրեք դեմքը՝ քսուք օգտագործելուց առաջ:
Եթե զգայուն մաշկ ունեք՝ կարելի է հեղուկը ստանալ գոլ ջրով:

4 Սափրվելուց հետո լոսյոնի փոխարեն օգտագործելու համար
Խառնեք երկու ճաշի գդալ խնձորի քացախը երկու ճաշի գտալ ջրի հետ ու սափրվելուց հետո քսեք այն: Ինչպես ավելի վաղ նշվեց, հոտի համար մի անհանգստացեք, այն շատ արագ անհետանում է:

5 Արևայրուքները բուժելու համար
Բամբակյա կտորը թաթախեք քացախի մեջ ու այն դրեք արևից վնասված մաշկի վրա՝ մաշկի կլպվելը քչացնելու համար: Եթե քացախը ցավեցինի մաշկը, փորձեք դրան մի փոքր ջուր խառնել:

6 Ակնեների բուժման համար
Խնձորի քացախը կարող է օգնել բուժել ակնեները: Այն կանխարգելում է բորբոքումն ու վարակը՝ այդպիսով կանխելով դրա տարածումը: Քացախն ու ջուրը` համապատասխանաբար 1/3 չափաբաժնով խառնեք ու օրը 2-3 անգամ ակնեները թրջեք ստացված հեղուկով:

7 Մաշկի վրա մուգ հետքերը (արևի կամ ծերացման հետևանքով առաջացած) բացացնելու համար
Բամբակը թրջեք թանձր քացախի մեջ ու դրեք սև հետքերի վրա՝ գիշերն այդպես թողնելով: Արդյունքը երևալու համար հնարավոր է մի քանի անգամ սա կրկնելու կարիք լինի:

8 Մերսման, մկանային ցավերի ու մեջքի ցավի համար
Խնձորի քացախի պարունակած թթուները թափանցում ու տաքացնում են մկանները ու ժամանակավոր հանգստացնում մեջքի ցավերը:
Հավասարաչափ քանակով խառնեք քացախն ու ջուրը: Ստացված խառնուրդով թրջոցը դրեք վնասված հատվածին, միայն թե ուշադիր եղեք. կտրված մաշկը կարող է մի փոքր այրել:

9 Դիմակ դեմքի մաշկի համար
Մեկ թեյի գդալ խնձորի քացախը խառնեք մեկ թեյի գդալ մեղրի հետ: Ավելացրեք մեկ թեյի գդալ կավ: Այս խառնուրդը քսեք նոր լվացված դեմքի մաշկին, թողեք 20 րոպե, այնուհետև լվացեք գոլ ջրով:

10 Կապտուկները բուժելու համար
Բամբակը թրջեք քացախի մեջ ու տեղադրեք կապտուկների վրա: Այն կբուժի ու կնվազեցնի կապտուկների չափը: Որքան ավելի վաղ դնեք, այնքան ավելի արագ կանցնեն կապտուկները:

11 Մարսողության խնդիրների կամ ստամոքսի ցավի համար
Խնձորի քացախը կարող է օգնել մարսողության խնդիրներ ունեցողներին: Խառնեք մեկ կամ երկու թեյի գդալ քացախը մեկ բաժակ տաք ջրի հետ, ավելացրեք մեկ ճաշի գդալ մեղր ու դանդաղ խմեք:

12 Էներգիա հաղորդող սննդամթերք
Շատերը պնդում են, որ մեկ բաժակ ջրում լուծված մեկ կամ երկու թեյի գդալ քացախի նույն քանակությամբ մեղրի հետ խառնուրդը օրգանիզմին հրաշալի էներգիա է հաղորդում:

13 Օգնում է ազատվել ավելորդ քաշից
Սա գիտականորեն ապացուցված չէ, այնուամենայնիվ, շատերը պնդում են, որ ջրում լուծված 1-2 թեյի գդալ քացախը օգնել է ազատվել ավելորդ քաշից: Այս խառնուրդը կարելի է խմել օրվա ընթացքում կամ ուտելուց առաջ:

Ամենայն հավանականությամբ, այն իսկապես ազդեցություն է գործում, որովհետև այն հարուստ է թթուներով, ինչը օգնում է ճեղքել ածխաջրերը՝ կանխելով օրգանիզմում շաքարի արագ բարձրացումը:

14 Մրսածության ու գրիպի դեմ
Մեկ բաժակ տաք ջրին ավելացրեք մեկ թեյի գդալ խնձորի քացախ ու մեկ թեյի գդալ մեղր: Խմեք այն թեյի նման: Երեք կամ չորս ժամ հետո կարող եք կրկնել: Անհրաժեշտ է, որ ջուրը եռման չլինի, քանի որ այն կոչնչացնի մեղրի օգտակար հատկությունները:

(Visited 1 443 times, 1 visits today)