Մահացել է Ուկրաինայի նախկին նախագահը

Մայիսի 10-ին երկարատեւ հիվանդությունից հետո 89 տարեկանում մահացել է Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը։

Այս մասին տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Լեոնիդ Կրավչուկը եղել է անկախ Ուկրաինայի նախագահը 1991-1994 թվականներին։

Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և անցյալ շաբաթ մահացած անկախ Բելառուսի առաջին առաջնորդ Ստանիսլավ Շուշկևիչի հետ Կրավչուկը մասնակցել է Բելովեժյան համաձայնագրի ստորագրմանը, որը վերջ դրեց ԽՍՀՄ գոյությանը։

(Visited 302 times, 1 visits today)