Հարս VS սկեսուր. Ինչպե՞ս խուսափել կոնֆլիկտից

Որքան էլ ժամանակներն ու մտածողությունը փոխվեն, այնուամենայնիվ, հարս-սկեսուր բարդ և լարված հարաբերությունների դեռ կարելի է հանդիպել մեր օրերում:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է քայլեր, որոնք կօգնեն քեզ պահպանել նորմալ հարաբերություններն ու խուսափել կոնֆլիկտներից:
Ք ա յ լ 1

Դրական տրամադրվածություն- Հաճախ մեր վատ տրամադրվածությունը խանգարում է նորմալ հարաբերություններ կերտել: Պետք չէ նոր ընտանիք տեղափոխվել սկեսուրների մասին հավանական ու անհավանական պատմություններին ականջ դնելով ու հավատալով: Ապագա սկեսուրիդ մասին աշխատիր լավը մտածել, չէ՞ որ դեռ չես ճանաչում նրան, ուրեմն ինչու՞ զուր տեղը չարանալ նրա հանդեպ:

Ք ա յ լ 2

Տարիքային տարբերություն + հարգանք — Այն, որ սկեսուրդ քեզանից տարիքով անհամեմատ մեծ է, դա դեռ չի նշանակում, որ նրան ամեն ինչ ներելի է, բայց հարգանքը մեծի հանդեպ երբեք ավելորդ չի լինում: Նախքան վիճելը, հիշիր, որ նա տարիքով արդեն մեծ է և հնարավոր է առողջական խնդիրներ ունենա վիճելուց հետո: Չարժէ չլվացած ափսեների կամ բաժակները ոչ իրենց ճիշտ տեղը դնելու պատճառով ավելորդ լարվածություն ստեղծել կամ վտանգել առողջությունը:

Ք ա յ լ 3
Անձնական տարածքի ներխուժում — Շատ սկեսուրներ սկզբնական շրջանում չեն հարմարվում իրենց տան մեջ երկրորդ կնոջ առկայությանը: Կամ նրանց նյարդայնացնում է, որ օրը 3 անգամ չես լվանում հատակը, կամ հակառակը` ձեռք ես տալիս նրանց սիրելի ծաղկամանին: Սրանք մանկական կամակորության են նման, որոնք ժամանակի հետ կանցնեն: Հարկավոր է անտեսել ու տունը որոշ ժամանակ դեկորացիոն փոփոխություների չենթարկել: Իսկ անելուց առաջ էլ անպայման խորհրդակցել նրա հետ:

Ք ա յ լ 4

Հանդուրժողականություն- Հանդուրժող լինելն այդքան էլ հեշտ չէ, բայց, եթե սիրում ես ամուսնուդ, ապա գոնե հանուն նրա փորձիր սկեսուրիդ հետ նորմալ հարաբերություններ պահպանել: Ամուսնուդ գլուխը մի տար նրա մայրիկից անընդհատ բողոքելով: Դա կարող է հունից հանել նրան:

Եվ վերջում` համոզված եղիր, որ ցանկացած կոնֆլիկտ կարելի է հեշտությամբ հարթել, եթե ընտանիքում տիրում է ջերմ սիրո մթնոլորտը:

(Visited 30 times, 1 visits today)