ՖՈՏՈ. Լեհաստանում Ռուսաստանի դեսպանի վրա կարմիր ներկ են լցրել

Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևի վրա կարմիր ներկ են լցրել, երբ նա փորձել է ծաղիկներ դնել խորհրդային զինվորների հուշահամալիրում։

Ցուցարարները դիվանագետին դիմավորել են ուկրաինական դրոշներով ու պաստառներով, որոնցում պատկերված են պատերազմից տուժած ուկրաինական քաղաքները։ Ցուցարարները հագած էին «արյունոտ» հագուստ։ Նրանք ռուսական դիվանագիտական ​​առաքելության աշխատակիցներին ֆաշիստներ են անվանել։

«Ես հպարտ եմ իմ նախագահով», – ասել է Անդրեևը շրջագծից հեռանալիս՝ նշելով, որ Լուգանսկի և Դոնեցկի շրջանների տարածքները չեն պատկանում Ուկրաինային։

Լեհական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մեծ դժվարությամբ եւ ոստիկանների օգնությամբ նրան հաջողվել է հեռանալ ցուցարարներից։

(Visited 36 times, 1 visits today)