«Պերսոնա նոն գրատա» է հայտարարել Կիրկորովին և Պետրոսյանին

Ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը, հումորիստներ Վլադիմիր Վինոկուրը, Եվգենի Պետրոսյանը և գեղարվեստական մարմնամարզության մարզիչ Իրինա Վիներ Ուսմանովան Լատվիայի կողմից հայտարարվել են «պերսոնա նոն գրատա».
նրանց մուտքը երկիր արգելված է։

Այս մասին երկուշաբթի Twitter-ում հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը։

«Նրանց անորոշ ժամկետով արգելված է մուտք գործել Լատվիա. որոշումը կայացվել է ներգաղթի մասին օրենքի հիման վրա»,- գրել է նա։

Նշվում է, որ «սև ցուցակում» ընդգրկվելու պատճառն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի քաղաքականությանն աջակցելու ակտիվ դիրքորոշումն է։

(Visited 1 109 times, 1 visits today)