Եղիշեն ոչ միայն ոտքի չկանգնեց, այլ սկսեց հայերեն հայհոյել «օխտը պորտը»

Մի օր Չարենցի հետ հայտնվեցինք վենետիկյան պալատներից մեկում, ուր ահագին բազմություն էր հավաքված, մեծարելու էին եկել Մուսոլինիին:

Երբ վերջինս հայտնվեց, բոլորը ոտքի ելան և սկսեցին ծափահարել։ Եղիշեն ոչ միայն ոտքի չկանգնեց, այլ սկսեց հայերեն հայհոյել «օխտը պորտը»:

Ես դեռ չէի հասցրել շուրջս նայել, երբ իսկույն հայտնվեցին սևազգեստ երկու ոստիկան և ուզեցին Չարենցի օձիքը բռնել:

Հազիվ կարողացա համոզել ոստիկաններին, որ այս տղան իմ
հյուրն է, եկել է Կովկասից՝ հայաստանցի գյուղացի տղա է և ձեր լեզուն էլ չի հասկանում:

— Իսկույն տարեք դրան և հեռացեք այստեղից,— սպառնալից ձայնով ասաց ոստիկանը:

Ես Եղիշի թևից քաշեցի, և մազապուրծ դուրս պրծանք պալատից,-պատմեց Իսահակյանը։
Հ. Ղանալանյան
Հուշ_դիմանկարներ

(Visited 834 times, 8 visits today)