Մեկ է, պետք է ստորագրվի․ Ռուսները Հայաստանում հանում են բոլոր ռեզերվները

Ռուսները 2020-ի նոյեմբերի 9-ից հետո եւ հատկապես 2021-ի արտահերթ ընտրությանը Հայաստանում մարտի նետեցին ագենտուրային բոլոր ռեզերվները, ավանդական շարասյուններն անբավարար համարելով։

ՌԴ համապատասխան օղակներից համակարգվող մամուլով ու ցանցերով տարածվող քարոզչական աղբի ու ողբի մասշտաբը ուղիղ համեմատական էր Հայաստանի դեմ թուրքերի հետ Մոսկվայի նախաձեռնած ոճրագործությանը։

Թվում է՝ ինչ խնդիր ուներ Մոսկվան Հայաստանում՝ ռուսական մանդատով իշխանություն-ընդդիմություն, գերակշռող ռուսանպաստ քաղաքական դաշտի, մամուլի ու քաղաքագետ-փորձագետների հոծ զանգվածի, բնակչության ռուսասեր հատվածի առկայությամբ։

Պատասխանը մեկը կարող է լինել՝ Հայաստանի պետության, հայկական գործոնի, հայկական իրավունքների իրական կշիռը եւ Մոսկվայի գոյաբանական խնդիրը Հայաստանում։ Գլխավոր խնդիրը հայերին ռուսական հոգեբանական ծուղակում պահելն է թուրքական սպառնալիքով, եւ ամենակարեւորը՝ հայերը հանկարծ չգիտակցեն իրենց իրական կշիռն ու դերը։ Դրա համար էլ գործի են դրվել բոլոր ռեզերվները՝ կվն-ի ու շոու բիզի խեղկատակներից, պրոֆեսիոնալ մատնիչներից մինչեւ նախկին նախագահներ։

lragir.am

(Visited 350 times, 1 visits today)