Շատերն ունեն այսպիսի ծանոթներ․․․ Նրանք «թունավոր» մարդիկ են․․․ Հեռու մնացեք․․.

Մարդն ինքն է ընտրում իր շրջապատը: Եվ շատ կարևոր է, որ մտերիմների մեջ չլինեն այնպիսիք, ովքեր կարող են քայքայել ձեր կյանքը: Խորհուրդ ենք տալիս հեռու մնալ «թունավոր» մարդկանցից:

Նրանք ծայրահեղ եսասեր են ու ձեր կողիքն են մնում՝ միայն հանուն սեփական նպատակին հասնելու:
Ձեզ հետ հարաբերություններում նրանք չափից շատ են պահանջում ու խնդրում, սակայն փոխարենը ոչինչ չեն տալիս:

Ցանկացած վեճի ժամանակ նրանք միշտ փորձում են շահել և ապացուցել սեփական իրավացիությունը:
Նրանք ձեզ այլ կերպ են վերաբերվում ուրիշ մարդկանց ներկայությամբ:

Նրանք իրենց երբեք չեն համարում մեղավոր և սիրում են լինել զոհի դերում:
Նրանք փորձում են համոզել ձեզ, որ կարելի է միայն իրենց հավատալ, ձեզ տրամադրում են ձեր ընկերների ու ծանոթների դեմ:

Նրանք շատ արագ են փոխում իրենց վարքը. մի ակնթարթում բարի ու ազնիվ մարդը կարող է վերածվել սառնասիրտ ու չար հրեշի:

Նրանք հաճախ են ստում, սակայն հրաժարվում են ընդունել դա, բացի այդ թաքցնում են իրենց բնավորության թերությունները և մոլորեցնում ձեզ:

(Visited 155 times, 1 visits today)