Հայաստանի առաջին կին ճարտարապետը, ով ապրեց շուրջ 104 տարի. ՆԱ կառուցել է ավելի քան 40 բնակելի շենք ու դպրոց

Աննա Տիգրանի Տեր-Ավետիքյանը , հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968)։ Հայաստանի առաջին կին ճարտարապետը, ով ապրեց ավելին քան 1 դար ու ահռելի ներդրում ունեցավ hայկական ճարտարապետության զարգացման գործում:

Աննա Տեր-Ավետիքյանի նախագծերով Երևանում կառուցվել է շուրջ 40 շենք՝ բնակելի տներ (1947 թվական, 1948 թվական), հասարակական շենքեր (1953) և դպրոցներ։

1924 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետի ճարտարապետության բաժինը, որի հիման վրա հետագայում ստեղծվել է Պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1926 թվականից աշխատել է Երևանի քաղխորհրդի գործկոմի ճարտարապետական բաժնում, որը ղեկավարում էր Նիկողայոս Բունիաթյանը։ Աշխատել է նաև Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցներում, ապա՝ նախագծային կազմակերպություններում։

1935-1951 թվականներին աշխատել է Երևանի քաղխորհրդի (1942 թվականից՝ Գլխավոր ճարտարապետանախագծային վարչություն) ճարտարապետական արհեստանոցում որպես ճարտարապետ-նախագծող։

1941-1943 թվականներին ղեկավարել է ՀԽՍՀ Ճարտարապետական ֆոնդը։ 1951 թվականի մայիսի 1-ից մինչև 1951 թվականի հուլիսի 16-ն աշխատել է «Երքաղնախագիծ» նախագծային ընկերությունում որպես ավագ ճարտարապետ։ 1963-1966 թվականներին աշխատել է «Գիպրոտորգ» ինստիտուտի հայկական մասնաճյուղում որպես գլխավոր մասնագետ։ 1972 թվականի սեպտեմբերի 1-ից անցել է թոշակի։

1948 թվականին կին-ճարտարապետների համամիութենական մրցույթին արժանացել է առաջին մրցանակի՝ Երևանում գտնվող կինեմատոգրաֆիստների բնակելի շենքի նախագծի համար։ Նույն թվականին արժանացել է «Կինն արվեստի և ժողովրդական ստեղծագործության ասպարեզներում» Փարիզի միջազգային ցուցահանդեսի դիպլոմին դպրոցի նախագծման համար (հետագայում՝ ՀԽՍՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտ)։

1968 թվականին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետի կոչմանը։ 2002 թվականին՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ոսկե մեդալ 2008 թվականին՝ Երևանի քաղաքապետարանի «Երևան» ոսկե մեդալ:

nurblog

(Visited 131 times, 1 visits today)