թուրք-սելջուկները կողոպտել են Սյունիքի Տաթևի վանքի 10 000 ձեռագիր մատյաններ, և նրանցից խարույկ սարքել…

թուրք-սելջուկները կողոպտել են Սյունիքի Տաթևի վանքի 10 000 ձեռագիր մատյաններ, և նրանցից խարույկ սարքել:

Գուցե սովորական ընթերցողի համար շատ մեծ կորուստ չթվա, բայց մասնագետների համար նշանակությունն անգերագնահատելի է:

Չէ՞ որ այդ մատյանների մեջ կարող էին մեզ այնքան անհայտ փաստեր լինել ոչ միայն հայ ժողովրդի, այլև հարևան և աշխարհի ժողովուրդների մասին:

10 000 ձեռագիր մատյան: Եթե այդ մագաղաթյա մատյանների բոցը հասել է Աստծուն, ինչպե՞ս է, որ չի շանթահարել չարագործներին:
Բայց հայ ժողովուրդը շանթահարել, հաճախ է շանթահարել:

Հայաստան ներխուժած թուրք-սելջուկներից առաջինը Տուղրիլ բեկն էր: Պատմիչը մի քանի տողից բաղկացած մի փաստ է բերել ու հասցրել մեզ: Մի քանի տող, որ վկայությունն է հայոց հերոսական դիմադրության:

Կռիվներից մեկի ժամանակ հայ իշխան Թաթուլն ու Տուղրիլ բեկի որդին դեմ դիմաց են ելնում: Արյունոտ կռվում Թաթուլը վիրավորում է Տուղրիլի որդուն, իսկ ինքն ընկնում գերի:

Տուղրիլը հրամայում է իր մոտ բերել Թաթուլին.

– Եթե որդիս ապրեց, – ասում է, – կներեմ քեզ ու ազատություն կշնորհեմ:

Թաթուլը պատասխանում է.
– Եթե հարվածն իմն է, չի ապրի:
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ << ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ>> գրքից․ հատված
Վահագն Դավթյան 100

(Visited 85 times, 1 visits today)