Կիրկորովին քրեական գործ է սպառնում… Հայտնի է պատճառը

Խաչին բարձրանալու և կին «խաչելու» պատճառով Կիրկորովին քրեական գործ է սպառնում

Ֆիլիպ Կիրկորովին իր 55-ամյակի հոբելյանական համերգներից հետո քրեական գործ է սպառնում: Տեղեկությունը հայտնում է Super պարբերականը։

«Ցարգրադ» ընկերության իրավապաշտպան կենտրոնը դատախազություն է դիմել՝ պահանջելով պատժել երգչին։ Պատճառն այն է, որ Զատկի շաբաթվա ընթացքում Կրեմլում անցկացված շոուի ժամանակ երգիչը բարձրացել է հսկայական խաչի վրա, որի վրա «խաչված» կին է եղել:

Սակայն ռուս հոգևորականները չեն գնահատել նրա խորեոգրաֆիան քրիստոնեության խորհրդանիշի վերաբերյալ։ Դժգոհողները նույնիսկ ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով Կիրկորովին զրկել ժողովրդական արտիստի կոչումից։ Մինչ օրս այն ստորագրել է ավելի քան 7000 մարդ։

Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները արտիստին մեղադրում են հավատացյալների զգացմունքները վիրավորելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կիրկորովը հանդես էր եկել ի պաշտպանություն Ռուսաստանից Իսրայել հեռացած Մաքսիմ Գալկինի, որ մեղադրում էր Ռուսաստանին՝ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների համար։

Տեսանյութը ստորև

(Visited 484 times, 1 visits today)