Անհայտ փաստեր հայտնի գրողների մասին

Ջորջ Բայրոն
«Չեմ կարող հանճարեղ լինել 24 ժամ անընդհատ. սափրվելու համար ժամանակ չի մնա»

 

1. Տառապել է մանիակալ-դեպրեսիվ փսիխոզով:

2. Մեծ պոետը եղել է կաղ, հակված է եղել գիրության և եղել է շատ սիրառատ: Ըստ որոշ տվյալների, նա Վենետիկում երջանկացրել է տարեկան 250 կնոջ:

Չարլզ Դիքենս
«Վառվող մոմի շուրջը միշտ հավաքվում են միջատներ և մլակներ, բայց մի՞թե դրանում մոմն է մեղավոր»

1. Դիքենսը տարված է եղել հիպնոսով:

2. Դիքենսի ամենասիրելի զբաղմունքներից է եղել փարիզյան դիահերձարաններ այցելելը:

Օսկար Ուայլդ
«Ես սիրում եմ խոսել ոչնչի մասին. դա միակ բանն է, ինչը ես հասկանում եմ»

1. Օսկար Ուայլդը լուրջ չէր ընդունում Դիքենսի ստեղծագործությունները և յուրաքանչյուր առիթով ծիծաղում էր դրանց վրա:

2. Օսկար Ուայլդը շատ էքստրավագանտ անձնավորություն է եղել: Նույնիսկ երկու տարի նա անցկացրել է բանտում: Գրողը մեղադրվում էր սոդոմիայի մեջ:

Էռնեստ Հեմինգուեյ
«Իրական համարձակ մարդիկ կարիք չունեն մենամարտելու, բայց դա միշտ անում են շատ վախկոտ մարդիկ, որպեսզի համոզեն իրենց, որ իրենք համարձակ են»

1. Հեմինգուեյը ոչ միայն ալկոհոլամոլ էր և ինքնասպան. դա գիտեն բոլորը: Նա նաև տառապում էր պեյրաֆոբիայով (վախ հանրային ելույթներից), բացի այդ, նա երբեք չէր հավատում նույնիսկ իր ամենամտերիմ ընկերների և երկրպագուների գովասանքներին:

2. Հեմինգուեյը հաճախ խոսում էր այն մասին, որ իրեն հետևում է ՀԴԲ-ն: Բոլորը, իհարկե, ժպտում էին և չէին հավատում: Բայց նրա մահվանից հետո պարզվեց, որ նա ճիշտ էր. գաղտնազերծված փաստաթղթերը հաստատեցին, որ նրան իսկապես հետևել են, և դա

պարանոյա չի եղել:

Ֆրանց Կաֆկա
«Ստում են ամենաքիչն այն ժամանակ, երբ ամենաքիչն են ստում, այլ ոչ թե այն ժամանակ, երբ դրա համար ամենաքիչ առիթը կա»

1. Ֆրանց Կաֆկայի պապը եղել է կոշերային մսագործ: Գրողը եղել է խիստ բուսակեր:

2. Մահվանից առաջ Կաֆկան հանձնարարել է իր կտակակատարին վերացնել իր բոլոր ձեռագրերը: Բայց կտակակատարը չի կատարել մահացողի ցանկությունը: Այդպես Կաֆկան հետմահու դարձել է համաշխարհային ճանաչում ունեցող գրող:

Ագաթա Քրիստի
«Զրույցները հայտնագործվել են նրա համար, որպեսզի խանգարեն մարդկանց մտածել»

1. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա աշխատել է հոսպիտալում՝ որպես բուժքույր:

2. Ագաթա Քրիստին տառապել է դիսգրաֆիայով, այսինքն՝ գրեթե չի կարողացել ձեռքով գրել: Նրա բոլոր հայտնի վեպերը թելադրված են եղել:

Լուիս Քերոլ
«Մեր աշխարհում բոլորը խելագար են»

1. Անձնական օրագրերում Քերոլը միշտ ապաշխարում էր ինչ-որ մեղքի կապակցությամբ: Սակայն այդ էջերը վերացվել են նրա ընտանիքի կողմից: Հետազոտողներից ոմանք լրջորեն կարծում են, որ հենց Քերոլն է եղել սերիական մարդասպան Ջեք Մորթազերծողը, ում, ինչպես հայտնի է, այդպես էլ չեն գտել:

(Visited 426 times, 1 visits today)