Օդի ջերմաստիճանը կնվազի 7 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ մայիսի 4-ին երեկոյան, 5-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ:

Հանրապետության տարածքում` մայիսի 4-ին երեկոյան, 5-9-ին, ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևելյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 5-7-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

(Visited 685 times, 1 visits today)