Ինչ են պատմում ընկերները Չարենցի մասին․ Ինչո՞ւ նա որոշեց բացել կնոջ գերեզմանը

1937 թ-ը հայ գրականության ամենաարյունոտ տարիներից մեկն էր։ Այդ թվի մասին խոսելիս մեր աչքի առաջ գալիս է Եղիշե Չարենցը։ Այս հզոր անհատականության, պոետի, հայի ու քաղաքացու կյանքը լի էր սկանդալներով, բախումներով ու պայքարով։

Որքան էլ Չարենցի կյանքում շատ են եղել սիրուհիները, սերերն ու մուսաները, բայց այս մարդու կյանքի հավիտենական սերն Արփիկն էր։

1927 թ-ին, երբ մահացավ Չարենցի հերոսական կինը՝ Արփենիկը, Չարենցը Երևանի ուղղիչ տանն էր։ Նրա կնոջ հուղարկավորության մասին հուշերն ու պատմությունները շատ են, սակայն մի կարևոր դեպք վրիպել է շատերի աչքից։ Ձեզ ենք ներկայացնում Չարենցի մտերիմ ընկերներից մեկի՝ Միքայել Մազմանյանի հուշերը․

«Արփիկի մահից հետո անցել էր վեց ամիս։ Չարենցը գնացել էր քարհանքերն ու մի շաբաթ այնտեղ մնալուց հետո մի հսկայական քար էր փոխադրում սայլով՝ Արփենիկի մահարձանի համար։ Ճանապարհին սայլը շուռ էր եկել ու Չարենցի ոտքը վնասել։ Մեծ դժվարություններով նա քարը հասցրել էր գերեզմանատուն։

Չարենցը խնդրեց ինձ իր հետ գնալ գերեզմանատուն՝ Արփիկի գերեզմանը տեղափոխելու համար․ նրան թաղել էին մի նեղ տեղ, ուր քար դնելու և ցանկապատ քաշելու հնարավորություն չկար։ Մեր ներկայությամբ սկսեցին փորել գերեզմանը։ Փորողը նիհար ու բարձրահասակ կին էր, հողագույն դեմքով գերեզմանատան պահակը»։

Ուղղիչ տան դեպքերն ու դեմքերը Չարենցի գլխում էին անգամ այնտեղից դուրս գալուց հետո։ Բանտային կյանքն ու մարդիկ կարծես թե նրան ուղեկցեցին մինչև մահ։ Ու տեսականորեն Չարենցի ողբերգական կյանքը շարունակվեց առաջին բանտարկությունից հետո ևս։ Արա Զարգարյանի հոդվածից։

nurblog

(Visited 1 099 times, 1 visits today)