ՆՐԱ անունը ոսկե տառերով է գրվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր մասնաշենքի վրա. Աշխարհահռչակ ՀԱՅ գիտնական, ում պատվին է կոչվում ԼՈՒՍՆԻ մի մասը

Նորայր Մարտիրոսի Սիսակյանը կենսաբանական գիտությունների դոկտոր 1940 թվականից, ապա նաև պրոֆեսոր՝ 1944 թվականից։ 1960 թվականից եղել է ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, ապա 1965 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, իսկ 1945 թվականից՝ վերջինիս թղթակից անդամ։

Նրա անունը հավերժացվել է Մոսկվայում՝ Ա. Բախի անվան կենսաքիմիայի ինստիտուտի շենքին փակցվել է հուշատախտակ։ Նորայր Սիսակյանի անունը ոսկե տառերով հավերժացվել է Փարիզում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր մասնաշենքի վրա։

Տիեզերական կենսաբանության ու բժշկության կազմակերպման ու զարգացման բնագավառներում ծառայությունների համար նա ընտրվում է Միջազգային աստղագնացության ակադեմիայի փոխպրեզիդենտ, Միջազգային աստղագնացության ֆեդերացիայի կենսաաստղագնացության կոմիտեի նախագահ։ Լուսնի վրա մի մեծ աշխարհագրական տեղամաս անվանակոչված է Նորայր Սիսակյանի անունով՝ «Սիսակյանի ծով»:

Նորայր Սիսակյանը ծնվել է 1907 թվականի հունվարի 25-ին Աշտարակում, գյուղացու ընտանիքում։ 1928 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան։ 1932 թվականին ավարտել է Մոսկվայի գյուղատնտեսական ակադեմիան։ 1935 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Կենսաքիմիայի ինստիտուտում։

1942-1966 թվականներին ՀԽՍՀ ԳԱ բիոքիմիայի ինստիտուտի լաբարատորիայի վարիչ, 1946-1959 թվականներին՝ փոխտնօրեն, 1959–1963 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ կենսաբանական բաժանմունքի ակադեմիայի քարտուղար, 1963–1966 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ նախագահության անդամ և գլխավոր գիտքարտուղար։

Գիտական հետազոտությունները վերաբերում են տիեզերական կենսաբանության պրոբլեմներին, բույսերի ընդհանուր կիրառական կենսաքիմիայի և տեխնիկական կենսաքիմիայի հիմնահարցերին։

Շնորհիվ կենսաբանության բնագավառում ունեցած խոր և բազմակողմանի գիտելիքների՝ ակադեմիկոս Սիսակյանին կոսմիկական դարաշրջանի» նախաշեմին հաջողվեց լինել տիեզերագնացության զարգացման հիմքերն ու ուղղությունները նախանշող գիտնականների առաջին շարքերում։ Նա կարողացավ կանխատեսել ընդհանուր կենսաբանական գիտական ու գործնական բժշկության զարգացման հեռանկարները։

Նորայր Սիսակյանի նախաձեռնությամբ սկսվեցին և իրականացվեցին բազմաթիվ մանրակրկիտ ուսումնասիրություններ տիեզերքի անսովոր, յուրօրինակ գործոնների՝ անկշռելիության, երկրի ձգողականության (գրավիտացիայի), ճառագայթման, փակ համակարգերի էկոլոգիայի, տիեզերագնացների պատրաստման ու ընտրության հիմունքների, օրգանիզմների նյութափոխանակության և շատ այլ հարցերի ուղղությամբ։

Մշակվեց երկարատև տիեզերական թռիչքների պայմաններում տիեզերագնացների անվտանգությունն ապահովող միջոցների համալիր։ Ակադեմիկոս Գազենկոն Սիսակյանին նվիրված իր հոդվածներից մեկում նշում է, թե Նորայր Սիսակյանն այն գիտնականներից և ղեկավարներից մեկն էր, որի կարծիքն որոշիչ էր այս կամ այն տիեզերագնացի թռիչքի համար։

Նշենք նաև, որ գնահատելով նրա ծառայությունները տիեզերքի նվաճման բնագավառում Լուսնի վրա մի մեծ աշխարհագրական տեղամաս «Սիսակյանի ծով» անվանումն է ստացել։

Անդամակցություն այլ ակադեմիաներին և գիտական ընկերություններին՝ Ընտրվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի բնական գիտությունների գործնական և կոնսուլտատիվ կոմիտեների անդամ և 13-րդ նստաշրջանի նախագահ:

nurblog

(Visited 4 725 times, 1 visits today)