ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Գերասիմովը վիրավորվել է Ուկրաինայում

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը վիրավորվել է Ուկրաինայի տարածքում՝ Խարկովի մարզի Իզյումի մոտ։ Այս մասին գրել է ռազմական լրագրող և բլոգեր Ալեքսանդր Շուլմանը։

66-ամյա Գերասիմովը բեկորային վնասվածք է ստացել, կյանքին վտանգ չի սպառնում։ Բանակի գեներալ Գերասիմովը և այլ սպաներ գտնվել են հրամանատարական կետում, որին Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհվել է 20 սպա։

«Վերտիկալ» Telegram ալիքը հայտնում է, որ ՌԴ Գլխավոր շտաբի պետ Գերասիմովը փորձում է լքել Իզյումը, որտեղ ռուսները հսկայական կորուստներ են կրում, և նրանց մատակարարումները ընդհատվել են։

Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել էին ավելի քան 10 ռուս բարձրաստիճան հրամանատարների, այդ թվում՝ առնվազն վեց գեներալների, հայտնում են ուկրաինական զլմ-ները։

Գերասիմովի վիրավորվելու մասին տեղեկությունները շրջանառվում են երեկվանից։ Ըստ տեղյակ աղբյուրների, Պուտինի եւ գերասիմովի հարաբերությունները լարվել են Ուկրաինայում ռուսական բանակի ռազմական տապալումների եւ մեծ կորուստների պատճառով։ Ըստ այդ աղբյուրների, Գերասիմովը խոստացել է անձամբ ղեկավարել Դոնբասի գործողությունները եւ «իր կյանքով է խոստացել» հաղթանակը։ Նշվում է նաեւ, որ Պուտինի մոտ կա բարձրաստիճան զինվորականների ցուցակ, որոնց պատասխանատվության են ենթարկելու ռազմական տապալումների համար։ Ցուցակում է նաեւ Գերասիմովը։ ԶՈՒ Գլխավոր շտաբի գերենարլներից ոմանք արդեն մահացել են տարօրինակ հանգամանքներում։

lragir.am

(Visited 94 times, 1 visits today)