Անմիտ ու անհայրենիք․ Նազենի Հովհաննիսյանը՝ Հովհաննես Ազոյանին

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է դերասան, հաղորդավար Հովհաննես Ազոյանի հայտարարությանը և գրել.

«Չխնդաք, բայց Ազոյան Հովոն մեզ անվանում ա անլվա կիսախուլիգաններ։ Մեզ, Կառլ, Հովոն, Կառլ»։

Ավելի ուշ Ադրբեջանագետի այս գրառման մեկնաբանություններում դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրել է.

«Շատ եմ ցավում նրա և նրա նմանների համար։ Էդպես էլ մնացին կույր՝ հոգով, թե մտքով անմիտ ու անհայրենիք. #մամոնայիծառաները»։

Նշենք, որ ավելի վաղ դերասան Հովհաննես Ազոյանը գրել էր.

«Բա կադրերը ով էլ նայի կանհանգստանա, ինչքան անլվա կիսախուլիգան կա ոռնալով գալիս ա Երևան»։

(Visited 258 times, 1 visits today)