ՆՐԱ ձեռագրերը այսօր պահվում են ՄԱՏԵՆԱԴԱՐՆՈՒՄ. ՀԱՅ մեծանուն պատմաբան, ով ուսումնասիրեց ՀԱՅԿԱԿԱՆ տապանագրերը

19-րդ դարում է ապրել ու ստեղծագործել բանասեր, ազգագրագետ, պատմաբան Ղևոնդ վարդապետ Փիրղալեմյանը։ Ցավոք, այսօր նրա անունը գրեթե մոռացված է։ Անունից բացի մարդուց հետո ոչինչ չի մնում և ոչ ոք իր հետ ոչինչ չի տանում։ Սա նրա արտահայտությունն է։

Ծնված լինելով Վանում՝ նա աշխատակցեց «Արծվի Վասպուրականի» պարբերականին, շրջելով Հայաստանով՝ չափածոյով նկարագրեց իր տեսածն ու լսածը, հանդես գալով նաև որպես ազգագրագետ, տեսավ տխուր իրականությունը եւ խստորեն քննադատեց կառավարողների դաժանությունը։

Ղեւոնդ վարդապետ Փիրղալեմյանը տիտանական աշխատանք է կատարել. կազմել է ձեռագիր մատյանների հիշատակարանների ցանկը, ուսումնասիրել և գրի առել հայկական տապանագրերը։ Դա եզակի մի աշխատանք էր բոլոր ժամանակների համար։

Լիմ անապատում ավարտելով ուսումնառությունը, նշանակվել է Վարագա ժառանգավորաց վարժարանի ուսուցիչ։ 1866թ. կարգվել է Աղթամարի կաթողիկոսի քարտուղար (վարդապետի աստիճանով), 1867թ.՝ Զեյթունի առաջնորդ, 1870թ.՝ Ղալաթիայի և Սամաթիայի եկեղեցիների քարոզիչ, 1873-78թթ եղել Մանչեստրի հայ գաղութի հոգևոր առաջնորդը։ 1886թ. մեկնել է Կ.Պոլիս, ապա բնակվել Երուսաղեմում, ընկերակցելով այնտեղ աքսորում գտնվող Մկրտիչ Խրիմյանին։

Նրա «Ճանապարհորդություն ի Մայր աթոռն Արարատյան և անտի ի Կ.Պոլիս» (1871թ.), «Չորս ընկերք, որ է ճանապարհորդություն Վանա մինչև Կոստանդնուպոլիս» (1882թ.), «Տաղերգություն բարոյական և ազգային» (1872թ.), «Նոտարք հարց» (1888թ.) աշխատություններում ներկայացված են Հայաստանի բազմաթիվ գավառները՝ իրենց ազգագրությամբ, ժողովրդական խաղերով, ինչպես նաև հայ պանդուխտների կյանքն ու կենցաղը։

Նրա ձեռագրերի մեծ մասը՝ «Պատմական նշխարքներ» վերտառությամբ, պահպանվում է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում։

Մահացել է Երուսաղեմում:

nurblog

(Visited 977 times, 1 visits today)