Ես միշտ կերել եմ ափսեից՝ պատառաքաղով և դանակով, լափամանը ձերն է… Հրանտ Թոխատյան

Լափամանը ձերն է, ես միշտ կերել եմ ափսեից՝ պատառաքաղով և դանակով. Հրանտ Թոխատյան

Ես դիմում եմ իմ կոլեգաներին, մանավանդ նրանց, ովքեր պատիվ ունեն կրելու ՀՀ վաստակավոր կամ ՀՀ ժողովրդական դերասանի կոչում ունեն, ես այդ պատիվն ունեմ՝ ՀՀ ժողովրդական արտիստ եմ, դուք այսօր պարտավոր եք լինել այնտեղ, որտեղ ձեր հայրենակիցներն են, ոչ թե այնտեղ, որտեղ ժողովուրդն է:

Սարդարապատից մեկնարկած քայլերթի ժամանակ ասաց Հրանտ Թոխատյանը:

«Դուք էլ եք ժողովուրդ, այնպես չէ, որ իրենք ժողովուրդ են, դուք էլ իրենց հետ եք: Դուք պետք է լինեք ժողովրդի հետ: Եթե դուք այլախոհ եք, եթե դուք այլ կերպ եք մտածում, միևնույնն է ձեր կարծիքը պետք է ասեք, դա շատ կարևոր է, որ վաղն իրավունք ունենաք դուրս գալ բեմ ու կարողանալ տաղանդի միջոցով ձեր կարծիքը հայտնել:

Նաև դիմում են նրանց, ովքեր նստած նայում են ինձ ու ասում՝ լափամանդ պակասել է, դրա համար ես ընկել փողոցները, ես ասեմ, որ լափամանը ձերն է, ես միշտ կերել եմ ափսեից, ինձ այդպես են սովորեցրել իմ ծնողները՝ պատառաքաղով և դանակով:

Տա Աստված, որ ամեն մեկդ ձեր տանն ունենաք ափսե, ոնց ունեմ ես, որին հասել եմ իմ աշխատանքով: Չհամարձակվեք երբևէ որևէ մտավորականի նման բան ասել: Այստեղ համարյա բոլորն էլ մտավորական են, դերասաննե՞րն են մտավարոկան, թե՞ երգիչները, նրանք են մտավորական, որովհետև հիմա այստեղ են:

Սթրվեք ձեր տանը, եթե անելիք չունեք փողոցում, իսկ եթե չէ, մնացածին մի խանգարեք, մենք մեր ուզածին հասնելու ենք»:

Մանրամասները՝ Yerevan Today-ի տեսանյութում

(Visited 81 times, 1 visits today)