Ո՞ւր է կnրել 90-ականների ամենահայտնի երգչnւհի Անահիտ Մանnւկյանը. Նա հայտնվե՞լ է հnգեբnւժարանnւմ (տեսանյnւթ)

90-ականներին Անահիտ Մանուկյանը համարվում էր ամենահայտնի երգչուհիներից մեկը:
Չնայած փառքին՝ ըստ երգչուհու գործընկերների եւ ընկերների իրեն բավական միայնակ էր զգում:

Անահիտի գործընկերների խոսքերով՝ նա բարդ բնավորություն ուներ, իսկ Հայաստանում անցկացրած վերջին տարիներին իրեն չգնահատված էր զգում:

Անահիտն ամուսնացած էր, սակայն երբ հերթական անգամ մեկնել էր Հոլանդիա, ամուսնուն զանգահարել էր եւ ասել էր, որ այլեւս չի վերադառնալու:

Երգչուհին առաջարկել էր նրան գալ իր մոտ, սակայն ամուսինը հրաժարվել էր՝ նշելով, որ Երեւանից բացի այլ վայրում չի ցանկանում ապրել:
Անահիտը եւ ամուսինը երեխաներ չունեին, ի վերջո, այդպես էլ ամուսնալուծվեցին:

Ասեկոսեներ էին պտտվում, որ երգչուհու ամուսինը դավաճանել էր նրան, ինչն էլ երգչուհին չէր կարողանում ներել:

Նշենք, որ Անահիտը Հոլանդիայում հաստատվելուց հետո տարիներ անց պարզապես անհետացել էր իր ընկերների կյանքից:
Զանգահարում էր միայն երգչուհի Էմմա Պետրոսյանին, սակայն տարիներ անց այդ զանգերն էլ էին դադարել:

Մեկ այլ վարկածի համաձայն՝ Անահիտը Հոլանդիայում հայտնվել էր հոգեբուժարանում:
Գործընկերները հրաժարվում էին հավատալ այդ վարկածին:

Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ, թե որտեղ է Անահիտը եւ ինչով է զբաղվում:

(Visited 1 320 times, 1 visits today)