ԱՄՆ-ն Բրիտանիայի վարչապետին հիշեցնում Է, թե ով է եղել իր պապը Հայերի համար և կոչ Է արել ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

ԱՄՆ-ն Բրիտանիայի Վարչապետ Բորիս Ջոնսոնին Հիշեցնում Է, Թե Ով է Եղել Իր Պապը Հայերի Համար և Կոչ Է Արել Ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

Աշխարհի ամենշատ վաճառվող թերթերից մեկի ապրիլի 25-ի համարում զետեղված գովազդում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին կոչ է արվել «արդարություն բերել Հայոց ցեղաս-պանության հարցում»:

Շեշտվել է, որ 1915-1923 թվականներին ցեղասպանվել է 1․5 հայ։ – «Է րմենիհшբեր»։ Թերթի նշյալ համարի 5-րդ էջի ստորին հատվածում պատկերված է Ջոնսոնը, նրա վերևում՝ իր Օսմանյան Թուրքիայի վերջին շրջանում կրթության և ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Ալի Քեմալի նկարը, որը եղել է Ջոնսոնի հոր պապիկը:

Նկարների մեջտեղում էլ հետևյալ գրությունն է.

«Այս մեծ մարդը քո մեծ պապիկն է: Նա մի թուրք լրագրող ու քաղաքական գործիչ էր: Նրան դավшճան հայտարարեցին այն բանի համար, որ ցանկանում էր պատժել Հայոց ցեղաս-պանության պատասխանատուներին:

Վերջում էլ փողոցում uպшնեցին»:
Ներքևի աջ անկյունում էլ զետեղված է Ջոնսոնին ուղղված վերոհիշյալ կոչը՝ «Արդարություն բեր Հայոց ցեղաս-պանության հարցում»:

Ուշագրավ է, որ թեմային անդրադարձել են նաև թուրքական լրատվամիջոցները՝ նշելով, որ գովազդի պատվիրատուն հայ գործարար Րաֆֆի Մանուկյանն է

(Visited 1 878 times, 1 visits today)