Սամվել Բաբայանը հրաժարվում է… ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել ՀՀ Ազգային ժողովում ձևավորված 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին:

 

Սամվել Բաբայանը նշել է, որ իր որոշումն անձնավորված չէ, պարզապես խաղի կանոնները չեն պահպանում։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը եւս ի սկզբանե հայտարարել էր, որ չի մասնակցելու այս հանձնաժողովի աշխատանքներին, սակայն արտախորհրդարանական ուժերից հանձնաժողովի աշխատանքներին ընդգրկված անձինք կային ի դեմս Դավիթ Սանասարյանի եւ Նորայր Նորիկյանի:

Նկատենք՝ հանձնաժողովի ձևավորումից 10 ամիս է անցել, բայց հանձնաժողովի բուն աշխատանքը դեռ չի սկսվել, երկու դռնբաց նիստ է եղել 2 ամիս առաջ տեխնիկական բնույթի: Իսկ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները համարվում էին անկախ խորհրդատուներ:

Փաշինյանի հետ համագործակցող 11 արտախորհրդարանական ուժերից մեկից պետք է Բաբայանին փոխարինող ընտրեն, քննիչ հանձնաժողովում միայն իշխանական պատգամավորներ են, ընդդիմադիրները հենց սկզբից են հրաժարվել այս հանձնաժողովում աշխատել:

 

Պատերազմի պատճառների, կորուստների, պարտության հարցերի պատասխաններն են ցանկանում իշխանականները ստանալ քննիչ հանձնաժողովի միջոցով, սակայն դեռ պարզ չէ՝ ինչ կհաջողվի անել նրանց՝ հաշվի առնելով նախորդ փորձը, երբ ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունն այդպես էլ հանրության առարկա չդարձավ:

Մանրամասները՝ տեսանյութում

(Visited 94 times, 1 visits today)