Մայրս հանդիպում է իրենից 7 տարով փոքր տղամարդու հետ և նրան ուզում է բերել տուն… Իսկ ես…

Արդեն կես տարուց ավել ինձ մի հարց է անհանգստացնում: Ես ամուսնալուծված եմ, բայց ինձ մոտ ամեն ինչ լավ էր. ունեի սիրելի աշխատանք, հոգատար մայր և լավագույն որդի: Քանի որ ամբողջ օրը աշխատանքի էի լինում, հանգստյան օրերին հավաքվում էինք ընտանիքով, զբոսնում: Որդիս հավասար սիրում է և ինձ, և տատիկին:

Картинки по запросу «mama dochka vnuk»»
Ամեն ինչ լավ էր, մինչ այն պահը, երբ մայրս ծանոթացավ իրենից 7 տարով փոքր տղամարդու հետ: Որոշ ժամանակ հանդիպելուց հետո, նրանք որոշել են ամուսնանալ, բայց այստեղ են ապրելու:

Պատկերացնու՞մ եք, թե ինչ շոկի մեջ եմ:

Դեռ փորձում եմ շրջանցել այս թեման, մորս հետ ոչինչ չեմ խոսում այս մասին, բայց սա ինձ համար տարօրինակ է: Որքան էլ որ մորս համար ցավալի լինի, չեմ պատրաստվում ընդունել նրա որոշումը և աջակցել նրան: Իսկ եթե այդ մարդը կայացած չէ և պարզապես ուզում է շահագործել մորս՝ մեր տանն ու մեր հաշվին ապրելու համար:

Ինձ դուր չի գալիս, որ մեր տանը կարող է օտար տղամարդ լինել, ով ինձ բոլորովին դուր չի գալիս: Որդուս հետ ուրիշ ապրելու տեղ չունեմ, հիմա ստացվում է, որ պիտի համակերպվե՞մ…

 

Մնում է միայն մի ելք. համոզել մորս, որ նա հետ կանգնի իր կայացրած որոշումից: Գուցե նա հասկանա, որ սխալ է… իսկ եթե փորձեմ ավելի լավ ճանաչել մորս ընտրյալին, գուցե նա այնքան էլ վատը չէ, ինչպես որ թվում է…

(Visited 69 times, 1 visits today)