30 տարեկան եմ, բայց չունեմ անձնական կյանքը․․․ Այս պատճառը շատերին է խանգարում…

Մորիցս մշտապես ստացել եմ գերխնամք։

Նա ուզում էր ինձ հետ պահել կյանքի դառը իրականությունից, որ դա չարտացոլվի իմ հոգեկանի վրա։ Հայրիկիս չեմ էլ ճանաչում, ու մայրս բազմիցս է ասել, որ ինձ ունեցել է ինքն իր համար։

Ես երբեք ոչ մեկի հետ ընկերություն չէի անում։ Ամբողջ ժամանակ զբաղվում էի երաժշտությամբ։ Մայրս այնքան էլ շատ գումար չէր վստակում, մեզ տատիկն էր օգնում, ու ես շատ բաներից զուրկ էի, բայց չէի էլ խնդրում մորիցս ոչ մի բան, քանի որ գիտեի, որ չունի։ Փորձում էի նրան ամեն հարցում գոհացնել։

Այդպես անցավ դեռահասությունս։ Մայրս անվերջ կրկնում էր, որ տղամարդկանցից պետք է հեռու մնալ,։ քանի որ նա ինքն էլ համոզված էր, որ բոլոր տղամարդիկ վատն են։

30 տարեկանում սկսեցի աշխատել երաժշտական դպորցում։ Հանուն մորս։ Նա սիրում էր երաժշտություն, նույնն էլ ինձ էր ստիպում, ես էլ լուռ համաձայնվում էի, թեպետ ինձ դուր չի գալիս ոչ մասնագիտությունս, ոչ էլ երեխաների հետ աշխատանքը։

Ու ահա մեզ մոտ գործի է ընդունվել մի երիտասարդ տղամարդ, մոտ 35 տարեկան։ Մենք սկսեցինք համակրել միմյանց, բայց շատ շուտով հասկացա, որ չեմ կարողանում նորմալ արձագանքել նրա կողմից ուշադրության նշաններին։ Հետո սկսեցի խուսափել նրանից։ Ամեն ինչի պատճառը դաստիրակությունս է։

Անգամ մորս չեմ կարող պատմել խնդրիս մասին, որովհետև նա չի հասկանա։ Բանն այն է, որ տատիկս՝ դառը փորձ ունենալուց հետո, նույն բանն է լցրել մորս ուղեղը, իսկ նա էլ իր փորձն է փոխանցել ինձ։ Ահա այսպիսի փակ շրջան, որից, վախենում եմ, երբեք դուրս չեմ գա։

(Visited 94 times, 1 visits today)