Վրաերթի ենթարկված հղի կինը հայտնի կենտրոնի ծրագրի ղեկավարն էր

Փաշինյանի ավտոշարասյան կողմից մահացու վրաերթի ենթարկված հղի կինը Սոնա Մնացականյանն էր (ֆոտո)

Համացանցում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից մահացու վրաերթի ենթարկված հղի կինը Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավար 29-ամյա Սոնա Մնացականյանն էր։

Նա ծնվել և մեծացել է Արտաշատի Բերքանուշ գյուղում: Մեկ տարի է, ինչ ամուսնացած էր և բնակվում էր Երևանում:

Նշենք, որ ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 29-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

(Visited 132 times, 1 visits today)