Ինչու էին վախենում պարսիկները հայ թագավորների ոսկորներից… Մոգական ուժը

Աղձք գյուղում պեղումներ են իրականացվում 2015 թ-ից։ Այստեղ բացառիկ գտածո է հայտնաբերվել` կամարաձև պատերով արքայական պալատներ, ինչպես նաև Արտաշեսյանների և Արշակունիների արքայական տոհմերի գերեզմանատունը։ Այն թվագրվում է IV դարով։

Թագավորական պալատների յուրաքանչյուր շերտի տակ մետաղադրամներ, զարդեր, հախճապակի և միայն քաղաքային մշակույթին բնորոշ շինություններ են հայտնաբերվել։

Սելադոնից պատրաստված սպասք է հայտնաբերվել, որը մեծ պահանջարկ է վայելել Հին Արևելքում, մատակարարվել է Չինաստանից։ Թանկարժեք սպասքը վկայում է, որ Աղձքում մեծահարուստներ են ապրել։

Առաջին սանհանգույցի նախատիպը նույնպես այստեղ է հայտնաբերվել։ Ջուրն արքայական պալատներ է բերվել լեռնային աղբյուրից։ IV դարի կեսերին պարսիկները փորձել են գրավել Հայաստանը, սակայն դա նրանց երկար ժամանակ չի հաջողվել։

Արդյունքում պարսից քրմերն իրենց թագավորին խորհուրդ են տվել Հայաստանը գրավելու համար Անի–Կամախից դուրս բերել հայ թագավորների ոսկորները։

Քրմերը կարծել են, որ դա հայերին պետք է զրկեր ուժից, ոգուց և ապահովեր պարսիկների հաղթանակը։ Նրանց ծրագիրը ձախողվել է, արքաների աճյունները անվտանգության համար վերահուղարկավորվել են Աղձքում։

Լաուրա Սարգսյանի հոդվածից։

nurblog.info

(Visited 545 times, 1 visits today)