ՀԱՄՈՒՍ բերդն է. Լսե՞լ եք՝ ինչ սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել այս բերդի ստորոտում գտնվող անտառում և ինչպես են ՀԱՅԵՐԸ վրեժխնդիր եղել

Համուսը բերդ է Կիլիկյան Հայաստանում՝ Ամանոսյան (Սև) լեռների շրջանում՝ Թիլ Համդունի և Սարվանդիքարի միջև՝ բարձր ժայռի վրա: Սմբատ Սպարապետը XIդ. հիշատակվում է «Պարոն Արե(ւ)գոյն տէր Համուսին»:

XIIդ. 1-ին կեսին Համուսը գրավել են բյուզանդացիները: 1165թ. օգոստոսին Համուսի հույն դուկը, բերդի ստորոտում գտնվող Սոսյաց անտառում խնջույքի հրավիրելով Թորոս Բ-ի եղբայր Ստեփանեին, դավադրաբար հեղձամահ է արել եռացրած ջրով լեցուն կաթսայում. այդ առիթով հայկական զորքերը կոտորել են հույներին և ազատագրել Համուսը:

1259թ. Համուսի բերդատեր է հիշվում Սմբատ Սպարապետի փեսան` իշխան Վահրամը: 1266թ. Եգիպտոսի սուլթանության զորքերը պաշարել են Համուսը, բայց գրավել չեն կարողացել: 1269թ. ավերվել է երկրաշաժից:

Սմբատ Գունդուստապլի Տարեգրքի թագադրության ցուցակում հիշատակվում է «պարոն Արե(ւ)գոյն տէր Համուսին»:
Համուսը գտնվում էր Հայոց թագավորության կազմում մինչեւ 1335 — 7 թթ.:

Մինչև XXդ սկիզբը Համուսի շրջակայքի հայերը Սոսյաց անտառի աղբյուրի մոտ ամեն տարի Զատկի տոնի 2-րդ օրը (մեռելոց) նշել են Ստեփանեի եղերական մահվան հիշատակը:

nurblog.info

(Visited 464 times, 1 visits today)