Կինը եկել էր ման կատուն աղջկա հետևից, բայց նրան մայրիկ այլ երեխա պետք Է կոչեր. Ճակատագրից չես փախչի

Ելենային հաջողվեց հաղթահարել բյուրոկրատիայի դժվարությունները, բայց վերջին պահին նա կասկածում էր արդյոք նա պատրաստ է երեխա որդեգրելու: Ելենան աղջիկ էր ուզում, բայց բժիշկը նրան ասել էր, որ մոռանա երեխա ունենալու մասին: Սակայն Ելենան կյանքը ապրելու իմաստ էր ուզում:

Նա երկար բուժվեց, բայց ապարդյուն: Նա գնաց ուրիշ քաղաք և այնտեղ աշխատանքի անցավ: Նրան սենյակ հատկացրեցին հանրակացարանում:Ելենան լավ աշխատակից էր և ղեկավարությունը նրան գնահատում էր: Նրան հատկապես գնահատում էր Պավել Արկադիևիչը:

Հետո պարզվեց, որ նրա շնորհիվ է, որ Ելենային առանձին սենյակ են հատկացրել հանրակացարանում: Նրա առանձին սենյակը գտնվում էր ընտանիքներին հատկացված հարկում: Ելենան ամեն օր տեսնում էր միջանցքում խաղացող երեխաներին: Նա բոլորին անուն առ անուն գիտեր: Այսպես էլ ապրում էր Ելենան:

Նա մի օր մտածեց, որ իր կյանքն անիմաստ է անցնում և պետք է ինչ որ բան անել այն իմաստով լցնելու համար: Նա որոշեց երեխա որդեգրել և ապրել հանուն նրա: Ելենան համարյա հիսուն տարեկան էր, բայց առողջությունը լավն էր և բավականին գումար ուներ հավաքած և կարող էր բնակարան գնել: Եվ ահա նա գնաց մանկատուն: Այնտեղ նա հանդիպեց խիստ տնօրենին: :

Տնօրենը նրան ուղեկցեց սենյակ և ասաց, որ ընտրի իր աղջկան: Սակայն այդ պահին մի տղա երեխա մոտեցավ նրան և ասաց:-Մամ, երբ ենք տուն գնալու:Ելենան այդ պահին ցնցվեց և չէր կարողանում խոսել:Տնօրենը նրա դուրս տարավ և ասաց որ նման որոշումները հեշտ չեն կայացվում:

Ելենան աշխատանքի վայրից արձակուրդ վերցրեց 2 շաբաթ, որ կարողանա հանգիստ մտածել և զբաղվել այս հարցով:Ելենան որոշեց և հաջորդ օրը գնաց մանկատուն: Այնտեղ տնօրենը ասաց, որ իրենք տղային դուրս կտանեն, իսկ նա կմտնի և կընտրի իր երեխային, բայց Ելենան ասաց, որ ինքը այդ տղայի ետևից է եկել: Երբ նրանք ներս մտան տղան կրկին վազեց նրա մոտ և ասաց:

-Մաաաամ, երբ ենք տուն գնալու:Ելենան բռնեց նրա ձեռքը և միասին դուրս եկան: Նրանք ձևակերպեցին բոլոր թղթերը և ճանապարհ ընկան դեպի տուն: Երեխան անընդհատ հարցեր էր տալիս Ելենային: Նրան ամեն ինչ հետաքրքիր էր: Նրանք գնացին տուն: Ելենան նրան լողացրեց և միասին նստեցին սեղանի շուրջ և սկսեցին ուտել Ելենայի կողմից պատրաստված համեղ ուտելիքները:

(Visited 167 times, 1 visits today)