Ծերունին նստած էր բազմոցին՝ Բարձրագույն կրթություն ստացած 45-ամյա հարազատ որդու հետ… Հանկարծ պատուհանագոգին մի ագռավ նստեց…

80-ամյա տղամարդը նստած էր բազմոցին՝ բարձրագույն կրթություն ստացած 45-ամյա հարազատ որդու հետ․ Հանկարծ պատուհա- նագոգին մի ագռավ նստեց…Լավագույն առակը ծնողների մասին․․․ փորձեք չհուզվել կարդալիս 80-ամյա ծերունին նստած էր բազմոցին՝ բարձրագույն կրթություն ստացած իր 45-ամյա որդու հետ: Հանկարծ պատուհանագոգին մի ագռավ նստեց:Հայրը հարցրեց որդուն.

-Ի՞նչ է սա: -Սա ագռավ է, — պատասխանեց որդին: Մի քանի րոպե անց հայրը նորից հարցրեց. -Ի՞նչ է սա: -Հայրիկ, ես հենց նոր քեզ ասացի: Սա ագռավ է, — պատասխանեց որդին: Որոշ ժամանակ անց հայրը երրորդ անգամ հարցրեց. -Ի՞նչ է սա: Այս անգամ որդին պատասխանեց մի փոքր բարձր տոնով, արդեն նյարդայնացած: -Սա ագռավ է, ագռա՛վ: Հայրը չորրորդ անգամ է հարցնում որդուն: -Ի՞նչ է սա: Այս անգամ որդին բղավում է հոր վրա:

-Ինչու՞ ես ինձ անընդհատ նույն բանը հարցնում, այն դեպքում,երբ քեզ հազար անգամ ասացի արդեն՝ ՍԱ ԱԳՌԱՎ Է: Ի՞նչ է, անհասկանալի՞ է քեզ: Հայրը վեր կացավ և գնաց իր սենյակ: Այնուհետև ետ վերադա րձավ՝ հին, փոշոտ օրագրով, որը նա պահում էր որդու ծննդյան իսկ օրվանից: Նա բացեց օրագիրը և խնդրեց որդուն կարդալ, թե ինչ է այնտեղ գրված:Երբ որդին նայեց առաջին էջին, տեսավ հետևյալ գրառումը.

«Այսօր իմ 3-ամյա որդին նստած էր ինձ հետ բազմոցին, երբ հանկարծ պատուհանին ագռավ նստեց: Որդիս 23 անգամ հարցրեց, թե ինչ է դա, և ես 23 անգամ պատասխանեցի, որ դա ագռավ է: Ամեն անգամ,երբ նա տալիս էր նույն հարցը, ես քնքշորեն գրկում էի նրան: Ես ընդհանրապես չէի նյարդայնանում, միմիայն քնքշանք՝ անմեղ երեխայիս հանդեպ»: Երբ երեխան 23 անգամ հարցրել է. «Ի՞նչ է սա»,հայրն ամենայն նրբությամբ պատասխանել է նրան 23 անգամ,իսկ երբ հայրը որդուն տվեց նույն հարցը՝ ընդամենը 4 անգամ՝ որդին զայրույթ և վրդովմունք ցուցաբերեց:Այսպիսով…

Եթե Ձեր ծնողները հասել են ծերության տարիքի, ապա մի արհամարհեք նրանց և մի վերաբերվեք որպես բեռի: Հարգանքով խոսեք նրանց հետ, հանգստություն պահպանեք, լսեք նրանց, բարի եղեք: Հոգ տարեք Ձեր ծնողների մասին:Այսօրվանից հաճախ ինքներդ ձեզ բարձրաձայն ասեք. «Ես ցանկանում եմ ծնողներիս միշտ երջանիկ տեսնել:

Նրանք հոգ են տարել իմ մասին ծնվածս օրվանից: Նրանք միշտ անխնա կերպով իրենց սերն են ինձ տվել: Նրանք սարեր ու ձորեր են անցել, հաշվի չեն առել բուքն ու շոգը և ոչինչ չեն խնայել՝ ինձ՝ հասարակության լիարժեք անդամ դարձնելու համար»: Աղոթեք Աստծուն. «Ես կհետևեմ իմ ծեր ծնողներին՝ հավատով և սիրով: Ես նրանց միայն բարի և լավ խոսքեր կասեմ,ինչպես ժամանակին նրանք են ինձ ասել»:

(Visited 2 418 times, 1 visits today)