Զոհրաբ Մնացականյանը հայտարարություն տարածեց

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի կողմից «գորշ գայլերի» ավանդական ողջույնը զզվելի էր, անհարգալից ու ռասիստական, «Թվիթեր»-ում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով. «Հիտլերը պատասխան ողջույնն է ուղարկում գերեզմանից»։

Մնացականյանն անդրադարձել է հայ-թուրքական հաշտեցման գործընթացին՝ ընդգծելով, որ դա անհրաժեշտ է երկու հարևանների միջև հարաբերություններում։ «Անկասկած, այն ենթադրում է բարեխղճություն ու կարեկցանք։

Թուրքիայի ժխտողականությունը չի որակվում որպես բարեխղճության դրսևորում։ Դադարեցրեք Հայոց ցեղասպանության ժխտումը։ Եվ Աստծու սիրուն, դադարեցրեք Հայոց ցեղասպանության թեման պատմաբաններին հանձնարարելը։

Նրանք այս 107 տարիների ընթացքում իրենց աշխատանքը բազմիցս հիանալի կատարել են։ Հիմա ձեր հերթն է ցույց տալ քաղաքական քաջություն ու հարգանք ինքներդ ձեր նկատմամբ»,- նշել է Մնացականյանը։

(Visited 774 times, 1 visits today)