ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Խի՞ եք ծեծում». Լարված վիճակ Ազատության հրապարակում

Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիների ու կարմիր բերետավորների միջև վեճ առաջացավ։

Ոստիկանները հարվածել էին քաղաքացիներից մեկին, ինչի հետևանքով տղամարդը բարկացավ, հայհոյանքներ հնչեցրեց։

«Ինչի՞ եք խփում, հայ չե՞ք։ Խի՞ եք ծեծում, ախպեր»,-բացականչում էր տղամարդը։
Այդ ընթացքում կարմիր բերետավորները հեռացան։

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը մոտեցավ տեղում գտնվող մյուս ոստիկաններին։

«Անհասկանալի իրավիճակ է, ոստիկանները բան չեն ասում, հեսա կհասկանանք»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։ Անչափահասները չդիտեն, տեսանյութում հնչում են հայհոյանքներ։

(Visited 295 times, 1 visits today)