Ձերբակալություն

Ռուսաստանի Դաշնության Սևծովյան նավատորմի հրամանատար, ծովակալ Իգոր Օսիպովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից և ձերբակալվել «Մոսկվա» հրթիռային հածանավի հետ կապված միջադեպից հետո, հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ նավատորմի հրամանատարությունն սկսել է որոնել հածանավի խորտակման համար պատասխանատուին, իսկ շտաբի պետի՝ նավատորմի հրամանատարի առաջին տեղակալ, փոխծովակալ Սերգեյ Պինչուկի նկատմամբ հետաքննություն է ընթանում։

Հրատարակությունը հավելում է, որ Սեւծովյան նավատորմը ժամանակավորապես կղեկավարի փոխծովակալ Արկադի Ռոմանովը։

(Visited 280 times, 1 visits today)