Մսի եփվելու ընթացքում արդյո՞ք պետք է հանել փրփուրը թե ոչ․․․ Կարևոր է իմանալ

Իսկ դուք արդյո՞ք հանում եք արգանակը ծածկող փրփուրը։ Շատերն են այդպես անում, առանց մտածելու՝ դա ճիշտ է թե ոչ։ Պատճառը տարօրինակ չէ․ ոչ մեկին դուր չի գալիս փրփուրի տեսքը, իսկ ապուրը ստացվում է տգեղ գույնի։

Ցանկացած տեսակի կամ թռչնամսի մեջ մեծ քանակությամբ սպիտակուց է պարունակվում։ Փրփուրը, որը բարձրանում է արգանալի մակերեսի վրա, դա հենց սպիտակուցն է։

Մսի մեջ պարունակվող մանր մասնիկները առանձնանում են և կպչում միմյանց՝ դառնալով ավելի խոշոր։ Որքան ավելի դանդաղ է տաքացումը, այդքան ավելի շատ սպիտակուց է ազատվում և լցվում ջրի մեջ։ Այդ դեպքում փրփուրն ավելի շատ է լինում։

Ահա թե ինչու է կարևոր հանել փրփուրը՝ միս եփելու ընթացքում

Շատ կարևոր է հանել փրփուրը հատկապես այն դեպքում, եթե շագանակագույն է։ Դա վկայում է այն մասին, որ միսը բավարար լավ չի լվացվել, ու դրա մեջ շատ արյուն է մնացել։

Երբ փրփուրի մեջ երևում են մանր հատիկներ։ Դրանք ոսկորի մասնիկներն են, ու անվտանգ չեն աղեստամոքսային տրակտի համար։
Պատրաստի արգանակը, որի մեջից եփելու ընթացքում չեն հանել փրփուրը, ավելի շուտ է փչանում։

Եթե մինչև հաջորդ օրը չօգտագործեք այն, կարող եք թափել։ Փրփուրը՝ իրենից ներկայացնելով մակարդված սպիտակուցներ, շուտ թթվելու հատկություն ունի։

Փրփուրն ունի սպեցիֆիկ հում հոտ ու թեթևակի դառնահամ։ Դա կարող է փչացնել ախորժակը՝ դեռ մինչև ուտեստը փորձելը։
Եթե սիրում եք, որ արգանակը լինի թափանցիկ, պետք է ոչ միայն հանել փրփուրը, այլև ացնկացնել այն քամիչով։

Փորձառու խոհարարները վստահեցնում են, որ ճիշտ արգանակով պատրաստված ապուրի մեջ պիտի երևան դրա բոլոր բաղադրիչները։

(Visited 135 times, 1 visits today)