Ռուսական կողմը պատրաստվում է նոր հարձակման

Ռուս զավթիչները վերախմբավորում են ուժերը՝ վերսկսելու հարձակումը Ուկրաինայի արևելքում, շարունակելու հրետակոծել Խարկովի շրջանը և ուժերը տեղափոխոխում են Բելառուսի տարածք։ Տեղեկանում ենք Украинская правда-ից:

«Հակառակորդը շարունակում է լայնածավալ զինված ագրեսիա մեր պետության դեմ։ Թշնամու հրամանատարությունը, Ուկրաինայի արևելքում հարձակողական գործողության նախապատրաստվելու համար, տեղակայում է հարձակողական խմբի օպերատիվ կազմավորման տարրեր: Ստեղծվել է հրամանատարության և կառավարման համակարգ»,-նշված է Ուկրաինայի զինված ուժերի հաղորդագրության մեջ:

Հաղորդվել է, որ օկուպացիոն զորքերը վերախմբավորվում են և փորձում են բարելավել մարտավարական իրավիճակը Ուկրաինայի հարավի առանձին շրջաններում։ Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններին մասնակցելու համար Ռուսաստանի Դաշնության լրացուցիչ ստորաբաժանումների ձևավորում և տեղաշարժ կա։

Ռմբակոծությունների մեծ հավանականություն կա Բելառուսի օդանավակայաններից գործող թշնամու ինքնաթիռների կողմից:

Հայտնում են, որ զենքի, ռազմական տեխնիկայի և անձնակազմի տեղաշարժն իրականացվում է երկաթուղային և օդային տրանսպորտով։

(Visited 106 times, 1 visits today)