Մահացել է հայտնի ֆիլմերի աստղ Վաչիկ Մանգասարյանը

78 տարեկանում մահացել է ամերիկահայ դերասան Վաչիկ Մանգասարյանը։

Deadline-ի հաղորդմամբ՝ դերասանը կյանքից հեռացել է Կալիֆոռնիայում. մահվան պատճառ են դարձել կորոնավիրուսի հետ կապված բարդությունները։

Վաչիկ Մանգասարյանը հայտնի է «Agents of S.H.I.E.L.D.» սերիալում Կասիմ Զագլուլի վառ դերով․ սերիալը թողարկվել է 2013-2022թթ․ եւ բաղկացած է յոթ եթերաշրջանից։

Նա նկարահանվել է նաեւ «Ջրային ոստիկանություն․ Լոս Անջելես (2010−2019)», «Մենտալիստը» եւ այլ նախագծերում։

Մանգասարյանը ծագումով հայ է, ծնվել է Իրանում 1943թ․-ին, 1966թ․-ին՝ 23 տարեկանում, տեղափոխվել է ԱՄՆ։

(Visited 1 times, 1 visits today)