Ինչու՞ Կառլ Մարքսի 7 երեխաներից և ոչ ոք ողջ չմնաց․ ողբերգական պատմության հետքերով

Նա կապիտալիզմի առաջին քննադատներից էր, փիլիսոփա և հեղափոխական․ մայիսի 5-ը Կառլ Մարքսի ծննդյան օրն է, ում այդպես էլ չվիճակվեց վայելել ընտանեկան կյանքի ամբողջ ջերմությունը՝ նրա 7 երեխաներից և ոչ ոք լիարժեք չապրեց․ ինչու՞

Կառլ Մարքսը, ով երիտասարդ տարիքում երազում էր պոետ դառնալու մասին, սիրային պոեզիայի սիրահար էր։ Նա իր պոեզիան նվիրում էր միայն մեկին՝ իր կնոջն, ում հետ ամուսնական կյանքը վայելեց 40 երկար ու ձիգ տարիներ։ Սակայն այս ամուսնական զույգին վիճակված չէր վայելել իրենց երեխաների լիարժեք ներկայությունը։

7 երեխաներից 4-ը մահացան դեռևս մանուկ հասակում։ Պատճառը մրսածությունն ու թոքաբորբն էր։ Մինչ օրս հետազոտողները վստահեցնում են, որ այս ամենում մեծ էր Մարքսի բաժինն, ով իր հարուստ կնոջ համեմատ բավականին համեստ կյանք էր վարում ու չէր կարողանում տարրական պայմաններ ապահովել իրենց գոյության համար։

Շատերը վստահեցնում են նաև, որ ընտանիքի վեճերը հիմնականում հենց այն պատճառով էին, որ Մարքսը բավականաչափ գումար չէր վաստակում, նրանց տունը խոնավ էր ու ցուրտ՝ երեխաներն էլ չէին դիմանում այդ պայմաններին։

Սակայն նրանց 3 ողջ մնացած աղջիկներին էլ ոչ պակաս դաժան ճակատագիր էր սպասվում։ Ժենին մահացավ ընդամենը 39 տարեկան հասակում՝ քաղցկեղից, իսկ նրա երկու քույրերը՝ Լաուրան և Էլեոնորան ինքնասպան եղան։ Այո՛, այո՛, երկուսն էլ մահվան նույն ճանապարհն ընտրեցին։

Ասում եմ՝ էլեոնորան ինքնասպան եղավ ամուսնու դավաճանությունների ու նրա հետ մշտական վեճերի պատճառով, իսկ Լաուրան ինքնասպանություն գործեց ավելի ուշ՝ իր ամուսնու հետ միասին։ Նրանք ճնշման էին ենթարկվում իրենց սոցիալիստական գաղափարների համար ու հանուն դրանց էլ որոշեցին լքել կյանքը՝ ինքնակամ։

Այսպիսով Կառլ Մարքսի և ոչ մի երեխա երջանիկ կյանքը չվայելեց ու նրանցից ոչ ոք ողջ չմնաց՝ մինչև վերջ վառ պահելով հոր հիշատակը։ (տես նաև)

Փաստապատեց Անիկ Մարգարյանը

(Visited 1 094 times, 1 visits today)