«Էշը դու ես, ոչխա՛ր», «էշից էլ չես տարբերվում, անասո՛ւն»․ թեժ իրավիճակ ԱԺ-ում

այսօր ԱԺ ԿԳՄՍ, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովը քննարկում էր ՀՌՀ անդամի պաշտոնում «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Ռուբեն Հակոբյանի թեկնածությունը։

Հակոբյանն իր եզրափակիչ ելույթում խոսեց իր թեկնածությունը ներկայացնելու պատճառների մասին, ինչպես նաև անդրադարձավ օրեր առաջ ընտրված ՀՌՀ անդամներին և իշխանությանը։

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ընդհատեց Հակոբյանին, նշելով, որ նիստի բնականոն ընթացքը ապահովելու համար ավարտվում է նրա ելույթը, որից հետո տեղի ունեցավ թեժ վիճաբանություն, հնչեցին փոխադարձ վիրավորանքներ։

(Visited 8 times, 1 visits today)