Մահացել է մարզիչ Ռաֆայել Մարգարյանը

88 տարեկանում կյանքից հեռացել է մարզիչ Ռաֆայել Մարգարյանը, հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Նա ծնվել է 1934թ. Երեւանում: 1956թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Երկար տարիներ եղել է Հայաստանի, ԽՍՀՄ երիտասարդական եւ մեծահասակների հավաքական թիմերի անդամ:

1970թ. Ռ. Մարգարյանի ղեկավարությամբ ՖԻՄԱ-ի բասկետբոլի տղամարդկանց թիմը դարձել է ԽՍՀՄ ուսանողական խաղերի երկրորդ, իսկ 1973թ.` «Բուրեվեստնիկ» կենտրոնական խորհրդի առաջնության երրորդ մրցանակակիր:

Ռ. Մարգարյանի գլխավորությամբ ՖԻՄԱ-ի թիմը մասնակցել է ԽՍՀՄ առաջին եւ բարձրագույն խմբերի առաջնությններին: Ռ. Մարգարյանի գլխավորությամբ Հայաստանի բասկետբոլի հավաքական թիմը մասնակցել է ԽՍՀՄ ժողովուրդների երեք սպարտակիադաներին (1967, 1971, 1975): 1989թ. տեղափոխվել է ԱՄՆ:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան խորին ցավակցություն է հայտնում Ռաֆայել Մարգարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և բարեկամներին:

(Visited 34 times, 1 visits today)