Թուրք փաշան տեսնելով Գայանեի գեղեցկությունը՝ չի համարձակվում բռնությամբ տիրանալ նրան, ու…

Գայանե Մելիք Շահնազարյան։ Գայանեն Վաարանդայի մելիք Հուսեյնի ու Աննա խաթունի դուստրն էր։ Նրա քեռին էր Դիզակի մելիք Ավանը։ 1724 թվականին թուրքերը մեծ բանակով ներխուժում են Արցախ, մտնելով նաև Վարանդայի կենտրոն Ավետարանոց գյուղ։

Թուրք փաշան տեսնելով Գայանեի գեղեցկությունը՝ չի համարձակվում բռնությամբ տիրանալ նրան, ու կեղծավորությամբ խնդրում է նրա ձեռքը։ Ծնողները ձևական համաձայնություն են տալիս՝ ժամանակ շահելով։

Իսկ մելիք Ավանն այս ընթացքում կազմակերպում է թուրքական բանակի կոտորածը։ Թուրքերին բաշխում են հայերի տներով, իբր հյուրասիրելու և գիշերվա ընթացքում ամեն հայ իր տանը պատսպարված թուրքին սրախողխող է անում։

Վարանդայում թուրքերի կոտորածը կազմակերպում է Գայանեի մայր Աննա խաթունը, քանզի մելիք Հուսեյնը գնացել էր այլ շրջան՝ կազմակերպելու թուրքերի սպանդը։ Կոտորածի ժամանակ թուրք փաշան փախչում, իրեն գցում է մելիքի տուն՝ ակնկալելով Գայանեի պաշտպանությունը, վերջինս իր ձեռքով, դաշույնով սպանում է նրան։

Արցախը թուրքերից մաքրելուց հետո Գայանեն կուսանոց մտավ․․․
Փա՛ռք հերոս հայուհիներին․․․

Հատված ԳԱՀՆԱՄԱԿ անտիպ գրքիցս

Հեղինակ Վահե Լոռենց

(Visited 4 243 times, 1 visits today)