Գյուղատնտեսությունը և անասնապահությունը Սասունում

Գյուղատնտեսությունը և անասնապահությունը Սասունում

Ակնառու լինելու համար ներկայացնենք լեռնային և հովտային շրջանների գերդաստանական ունեցվածքի համեմատական նկարագիրը` Սասուն(լեռնային) և Բշերիկ ու Սիլվան (հարթավայրային գավառների օրինակով։)

Սասունում ունևոր գերդաստաններն ունենում էին 40֊60,բացառիկ ունևորները ավելի քիլատեղ հողանդակ (1քիլան=8կոտ=130 կգ),միջակ տնտեսությունները 20֊30, չքավորները`5֊15 քիլատեղ։ Հողանդակի չափով էլ կարգավորվում,բաշխվում էին հարկերն ու տուրքերը։

Համաձայն հողատիրության, շարժական և անշարժ ունեցվածքի գյուղական հասարակությունը բաժանվում էր համփա (ունևոր), կես համփա (միջակ),պճեղ (չքավոր),իսկ հո ազուրկները` թվարիկներ։ Այստեղ միջին տնտեսությունը պահում էր 5֊10 կով,200 գլուխ ոչխար,չքավորները 2֊3կով,մոտ 50գլուխ ոչխար, իսկ ունևորները 15֊20 կով,50ևւ֊ից մինչև 1000գլուխ ոչխար։

Խութի հարուատ գերդաստաններն ունենում էին մոտ 1 մուլք (1 մուլքը=40կոտ) հողանդակ։ Երբեմն արտերի ու բանջարանոցների թիվը հասնում էր մի քանի տասնյակի,որտեղ մշակում էին ֆլֆլ, որեն,կավարս,գարի, շաղգամ,կաղամբ,բակլա և այլ բույսեր։ Ազ նվացձոր գավառում համփայատերերն ստանում էին 1000֊1200կոտ ցորեն։

Բացի դրանից,ունեին պտղատու այգիներ,պահում էին մեկ տասնյակի հասնող կով,ոչխար ու այծ,գրաստներ,ընտանի թռչուններ, 100֊ի հասնող մեղվաընտանիք։

Հովտային շրջանի գյուղերում մեծ ընտանիքներն ավելի ունևոր էին։
Հարուստ էին նաև խաղողի, ծիրանի, թզի, թթի, նռան, խնձորի, դեղձի և տանձի այգիներով։ Շատ ընտանիքներ ունեին նաև սեփական ջրաղաց,ձիթհան, գութան,մի քանի արոր, 10֊13 լուծ եզ ու գոմեշ։ Պահում էին նաև 4֊5 ձի, ջորի, էշ, ցուլ, հարյուրների հասնող հնդկահավ,հավ ու սագ։

Երկրագործությունից ստացված մթերքներն ամբարում էին հորերում, կավածեփ ամբարներում ու կարասներում։ Ստացված արդյունքի զգալի մասը հանվում էր շուկա։ Բերքառատ տարիներին շուկա էր տարվում մինչև 60ուղտաբեռ հացահատիկ։

Լեռնային, առավել խաշնարածությամբ զբաղվող վայրերում տեղում փերեզակներին (չարչիներին ) կամ մոտակա քաղաքներում(Բաղեշ,Մուշ,Սղերդ) վաճառքի էին հանում ուլեր (կիսկեր),ոչխարներ,խոշոր եղջրավոր անասուններ,ինչպես նաև մեղր,գազբա և կոշկակարության մեջ գործածվող սոսնձանյութ տվող անտառի այլ բարիքներ`գազի խեժ,բլիկ,շնակ և այլն։

Պահածոյացման զարգացման ձևերի շնորհիվ տարին բոլոր պահպանվում և օգտագործվում էր կաթնամթերքը`մածունը, յուղը, պանիրը, չորթանը և այլն, որոնց ավելցուկը ևս շուկա էր հանվում։

(Visited 50 times, 1 visits today)