Ջերմաստիճանը կբարձրանա․ ձյուն է գալու

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում հունվարի 23-ի ցերեկը, 24-26-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին սպասվում է ձյուն:

Հանրապետության տարածքում հունվարի 23-ի ցերեկը, 24-ին, 26-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-ի գիշերը և առավոտյան ժամերին` առանձին շրջաններում, 27-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 24-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով:

(Visited 4 times, 1 visits today)