Համո Սահյանի խոսքերը, որ մահից մեկ շաբաթ առաջ ասել է Զորի Բալայանին

Համո Սահյանի խոսքերը, որ մահից մեկ շաբաթ առաջ ասել է Զորի Բալայանին

«Մի՛ հուզվիր։ Ամեն ինչ ճիշտ է։ Ամեն ինչ տրամաբանական է։

Մահը եւ կյանքը իրավահավասար են։

Եթե մահ չլիներ, կյանքն ամբողջովին կզրկվեր բանաստեղծականությունից: Դատարկ բաներ են։

Գլխավորն այն է, ինչ երջանկաբար վերապրեցինք մեկ տարի առաջ ` Շուշիի ազատագրումը»։

Նկարներում ՀԱՅԿԱԿԱՆ Շուշին է ու շուշիի հայերը…

ՀՈԳՆԵԼ ԵՄ ԱՐԴԵՆ

Հոգնել եմ արդեն հանդարտ հոսելուց,
Իմ մտքերի հետ մթնում խոսելուց,
Սեթևեթ խոսքից, սեթևեթ սիրուց
Հոգնել եմ արդեն։

Հոգնել եմ թաքուն ալեկոծվելուց,
Առ ու ծախի մեջ այսքան փորձվելուց,
Կշտամբանքներով ռմբակոծվելուց
Հոգնել եմ արդեն։

Հոգնել եմ արդեն զուր թափառելուց,
Սուտ կուռքերի դեմ մոմեր վառելուց,
Ամեն պարողի ծափահարելուց
Հոգնել եմ արդեն։

Հոգնել եմ ամեն հովից թեքվելուց,
Հոգուս մեջ հոգուս ցավը հեգնելուց,
Ինքս իմ ստվերից ահաբեկվելուց
Հոգնել եմ արդեն։

Հոգնել եմ հոգնած մարդկանց օգնելուց,
Կրկնված երգերն անվերջ կրկնելուց,
Հոգնել եմ նաև այսքան հոգնելուց,
Հոգնել եմ, հոգնել։

(Visited 4 056 times, 1 visits today)